Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Այաս




Բոլոր նկարները

Նավանանգստային քաղաք Կիլիկիայում, Հայոց (Ալեքսանդրետի) ծոցի ափին: Շրջապատված է կիտրոնի և նարնջի այգիներով: Հիմնադրվել է հույն վերաբնակիչների կողմից հավանաբար 8 — 6-րդ դդ (մ.թ.ա.): Ծովախորշի հարմարավետության պատճառով ուժեղ ալեկոծություններ չեն լինում: Ծաղկել ու զարգացել է Կիլիկիայի Հայկական պետականության ժամանակ (11-14-րդ դդ): Այն Ռուբինյանների, հետագայում Հեթումյանների թագավորական տների սեփականությունն էր, որտեղ գործում էր հայկական դրամահատարան: Ամրացված էր ցամաքային և ծովահայաց բերդերով: Եվրոպայի ավելի քան 25 պետություններ ու քաղաքներ առևտրական լայն կապեր ունեին Այասի հետ, որը Միջերկրական ծովի արլ մասի ամենախոշոր վաճառաշահ կենտրոնն էր: Եվրոպական աղբյուրներում անվանվում է Հայոց թագավորության նավահանգիստ: 1274-1275 և 1281 թթ ենթարկվել է եգիպտական մամլուքների ավերիչ արշավանքներին: 1305-թ հայերը այն վերագրավում և իրենց ձեռքին են պահում մինչև 1337-38 թթ, սակայն թշնամուն զիջում են քաղաքի շրշակաքի Հարուն, Կովառա, Սարվանդիքար Համուս, Նուջեյման բերդերը, իսկ հետագայում նաև Այասը: 1368—78 թթ անցնում է Կիպրոսին, 15-րդ դ կեսերին նվաճվում է Զուլգադրիյան Շահսուվարի կողմից, 1473-ին գրավում են վենետիկցիները, իսկ 1522-ին անցնում Է օսմանցի թուրքերին: Այս ժամանակներից սկսվում Է Ա-ի վայրէջքը: 20-րդ դ սկզբներին նա մի անշուք ու խղճուկ բնակավայր էր՝ 5000 բնակիչներով, որից 2000-ը՝ հայեր: Հայկական եկեղեցիները երկուսն էին՝ Սբ. Սարգիս և Սբ. Ստեփանոս: 1909 թ Կիլրկիայի հայության համատարած կոտորածներից հետո վրա հասած 1915 թ ցեղասպանության ժամանակ Կիլիկիայի հետ Այասը նույնպես հայաթափ եղավ: Նրա վաղեմի փառքը հիշեցնում են քաղաքի շրջակայքում մնացած մի քանի ավերված բերդեր:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018