Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Սիս




Բոլոր նկարները

Գյուղաքաղաք, բերդաքաղաք , քաղաք Դաշտային Կիլիկիայում, Ադանայի նահ-ի Քոզանի գավ-ում, Սսի գետի ու նրա Անցմնցուկ վտակի ափին, Սիս լ-ան հս-արլ զառիվայր ու ապառաժաոտ լանջին: Ք-ից տարեծվում են Դաշտային Կիլիկիայի ընդարձակ ու բարեբեր դաշտերը՝ նարնջի, կիտրոնի, նշենու, ձիթապտղի, խաղողի և այլ պտուղների: Անունը սեմական ծագում ունի և արամեերենում նշանակում է քահանա, կրոնավորների բնակատեղի: Հնագույն ժամանակներում ենթարկվում էր Հռոմին, ապա Բյուզանդիային: 5-6-րդ դդ այն հաճախ հիշատակվում է հռոմեական և բյուզանդական աղբյուրներում: 8-րդ դ սկզբներին նվաճել են արաբները: 11-րդ դ կեսերից Մեծ Հայքից Կիլիկիա գաղթած հայերը երկրամասի և քաղաքի ու նրա շրջակայքի էթնիկական պատկերը վերջնականապես փոխեցին՝ հօզուտ իրենց: Ս-ի վերելքը սկսվում է հենց այդ ժամանակներից, երբ հայկական ֆեոդալական իշխանությունների հզորացման շնորհիվ 1198թ. սաեղծվեց Կիլիկիայի հայկական թագավորությունը: 12-րդ դ. կեսերից Կիլրկիայի հայկական Ռուբինյան իշխանության կենտրոնն էր, իսկ Լևոն Բ-ի ժամանակ (1198-1219)՝ հայոց բագավորության մայրաքաղաքը: Այդ ժամանակ քաղաքը շրջապատվեց ամրակուռ պարիսպներով, կառուցվեցին արքունի պալատը, կրոնական ու հասարակական շենքեր: Սիսն ավելի գեղեցկացավ ու կառուցապատվեց Հեթում Ա-ի թագավորության տարիներին (1226-1270) ու նրա հաջորդների ժամանակ: Հեթումի ժամանսւկ կառուցված աչքի ընկնող շենքերից էին թագավորական նոր ապարանքը՝ Դարպաս անունով, որի համար օգաագործվել են սրբատաշ քարեր և սև մարմար: Քաղաքի մոտ, սրածայր ու անմատչելի Սիս լեռան վրա էր գտնվում հայերի ձեռքով կառուցված հզոր ու ամրակուռ բերղը: Սիսը նաև խոշոր կրոնական կենտրոն էր, Կիլիկիայի կամ Սսի համահայկական կաթողիկոսության նստավայրը: 1441 թ կթաթողիկոսությունը Էջմիածին տեղավտխվելուց հետո Սիսը մնաց որպես Կիլիկիայի հայոց կաթաղիկոսի նստավայր: Քաղաքում տարբեր ժամանակներում կառուցվել են մեկուկես տասնյակի չափ եկեղեցիներ: Սբ. Ստեփանոս եկեղեցում է թաղված Լևոն Բ-ն: Մեծ հռչակ էր ձեռք րերել Ներսես Լամբրոնացու համալսարանը, որտեղ կրթություն են ստացել հայ գիտության ու մատենագրության անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին, Վարղան Արևելցին (13-րդ դ) և ուրիշներ: Հովհաննես Երզնկացու վկայությամբ` Ս-ում գործում էր նաև բժշկական համալսարան, ներ հարուստ ու բազմալեզու գրքերի մատենադարաններ: 13-րղ դ, քանի դեռ Կիլիկիայի հայկական թագավոլտւթյունը ուժեղ և հզոր էր, օտար նվտճողների արշավւսնքների և երկրաշարժերի հետևանքով ք-ում տեղի ունեցած ավերմունքները արագորեն վերականգնվում էին: 1375 թ սուլթան մելիք Աշրաֆի զորքերը ներխուժելով Կիլիկիա՝ պաշարում են Սիսը: Այն զրավվեց թշնամու կողմից, ավերվեց ու կողոպտվեց: Այդ պահից դադարեց գոյություն ունենալ Կիլիկիայի հայկական թագավորությունը: 1487 թ ք գրավեցին օսմանցի թուրքերը: Թագավորության անկումից հետո, օտարների տիրապետության տակ, Ս-ի հայերը ինչ-որ ձևով կարողանում էին պահպանել ք-ի կառավարման իրավունքները: Մինչև 1915-18 թթ Ս-ում ապրում էին շուրջ 10000 հայեր: Ունեին 6 գործող եկեղեցի, 5 դպրոց: Այստեղ Կիյիկիայի կաթողիկոսարանին կից 19-րդ դ կեսերից գործում էր նաև Ժառանգավորաց վարժարանը: Սիսի հայերը մեծապես տուժեցին 1909 թ կոտորածներից, իսկ 1915-18 թթ զանգվածաբար ոչնչացվեցին կամ տարագրվեցին թուրք ջարդարարների կողմից: 1920 թ մայիսի 30-ի թուրք–ֆրանսիական զինադադարով Սիսը թուրքերին հանձնելուց հետո, հայերի վերջին բեկորները թողեցին իրենց հայրենիքը և արտագաղթեցին: Այսօր քաղաքի երբեմնի փառքը հիշեցնում են Հեթում Ա-ի ապարանքի, բերդի պարիսպների, աշտարակների, թագավորական սենյակի ու եկեղեցիների փլատակները:

Մեկնաբանություններ (1)
Ում կողմից : Harut, 02 Մարտի 2009, 08:44
It is the main tower of grand Sis (nowdays Kozan) castle, the king of Armenia (Cilicia, Armenia Minor) used to live in it. I want to say that citizens of Kozan city (north to Adana) were definitely among the friendliest folk I've met.

Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018