Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Սասուն




Բոլոր նկարները

Գավառ Մեծ Հայքի Աղձնիք աշխարհում, Հայկական Տավրոս-ի տարածքում: Պատմական Հայաստանի ամենալեռնային շրջաներից է: Երկրամասը անդնդախոր ձորերի, անանցանելի կիրճերի, մթին անտառների, սառնորակ ու հանքային աղբյուրների, արագահոս գետերի ու գետակների հազվագյուտ ու գեղեցիկ մի շրջան է: Գավառի կարևոր լեռնաշթաներն են Սիմն ու Սասունի լեռները՝ Անդոկ, Ծովասար, Կեպին, Մարաթուկ և այլ գագաթներով: 1915թ նախօրյակին Սասունը բավական խիտ բնակեցված երկրամաս էր: Գուցե հավանական է այն տվյալը, որ այդ ժամանակ ունեցել է 539 բնակավայր, որի կեսից ավելին հայաբնակ էր, մյուսներում էլ ապրում էին հայեր ու քրդեր: Սասունցիները համառ, դժվարությունները հաղթահարող և չարքաշ սոցիալական ու քաղաքական պայմաններին դիմացող մարդիկ էին: Նրանց մեջ մարդասիրության հետ մեկտեղ սերնդե սերունդ ձևավորվել էր մեծ կորով ու քաջություն՝ իրենց անձն ու ունեցվածքը պաշտպանելու համար: Ազատատենչ սասունցիները չարության ու բռնության դեմ միշտ էլ անհավասար պայքար են մղել և ունեցել անթիվ զոհեր ու զրկանքներ: Արաբական նվաճումների ժամանակ՝ 850-ական թթ, Սասունը դարձավ ազատագրական պայքարի կարևորագույն կենտրոններից մեկը, որտեղ և սկսվեց ձևավորվել հայկական “Սասնա ծռեր” ժողովրդական դյուցազներգությանը: 11-12-րդ դդ բյուզանդա-սելջուկյան նվաճումների ժամանակ այն պահպանում էր իր անկախությունը: 11-րդ դ Մուշեղ և Թոռնիկ իշխանները Սասունի տարածքը ավելի էին ընդարձակել: 16-րդ դ այն նվաճել են թուրքերը: Թուրքական երկարամյա տիրապետության ընթացքում նույնպես Սասունը հաճախ պահպանում էր իր կիսանկախ վիճակը և ըմբոստանում բռնության ու կամայականության դեմ: 19-րդ դ վերջերի և 20-րդ դ սկզբների Սասունի հայերի ինքնապաշտպանական կռիվներում նշանավորվեցին հայ ժողովրդի քաջարի զավակներ Արաբոն, Հրայրը, Տամատյանը, Պոյաճյանը, Անդրանիկր, Գևորգ Չաուշը, Գրգոն, Քոլոզը, Աղբյուր Սերոբը, Իշխանը և շատ ուրիշներ: 1915-16 թթ այստեղ զոհվեց ավելի քան 60000 հայ: Կենդանի մնացածներից շատերը մեծագույն դժվարություններով անցան Արլ Հայաստան և բնակություն հաստատեցին ներկայիս ՀՀ Աշտարակի ու Թալինի շրջանների գյուղերում: 1915 թ եղեռնից հետո Սասունն իսպառ դատարկվեց հայերից: Այժմ երբեմնի խիտ բնակչություն ունեցող գավառը Թուրքիայի ամենանոսր բնակեցված տարածքն է:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018