Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Խնուս




Բոլոր նկարները

Քաղաք (բերդաքաղաք, գյուղաքաղաք, ավան, գյուղ) Արմ Հայաստանում, Էրզրումի նահանգի էրզրումի գավառի Խնուսի գավառակում, վերջինիս կենտրոնը: Հնում հիշատակված է նաև Խնուն (Խնունիք) ձևով, որպես թոնդրակյան շարժման կենտրոն, իսկ թուրքերը կոչում են Խնըսկալե: Համարվել է նաև ավան կամ բերդ: Գտնվում է Արածանիի աջակողմյան վտակ Խնուս գետի ափին, Բյուրակնյան լեռների արեվելյան ստորոտում: 1800—1830-ական թթ Խնուսի բնակչության թիվը հասնում էր 5000 մարդու, որի 80%-ը (4000-ը) հայեր էին, 1830—1850–ական թթ՝ 6000 մարդու, որից 3000-ը՝ հայեր: Հետագա տասնամյակներում թուրքական բռնությունների ու հալածանքների հետևանքով հայերի քանակը գնալով նվազում է: 1909 թ 900 տ-ից հայկական էր միայն 325 տ–ը (2163 բնակչով): 1914 թ նրա 8000 բնակչից հայեր էին միայն 2000-ը: 1915 թ մեծ եղեռնի հետևանքով Խ-ի գվռկ–ի հազ բնակչության հետ բնաջնջվեց նաև Ք-ի հայությունը : 1916 թ այստեղ մնացել էր միայն 200 հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, մասնավորապես ձիաբուծությամբ, արհես տագործությամբ և առևտրով: Խ բաժանված էր թաղերի, գետի աջ ափին էին գտնվում Խառտալարը, Ճսթմահլեն, Բաղջեն և Բերդը, ձախում` ժամու թաղը, Խայպաշին և Պալու քիթը: Ք-ի տներն առանց բացառության տափակ հողածածկ կտուրներով էին, փողոցներրը նեղ ու անբարեկարգ: Ուներ մի քանի բաղնիք: Դեռևս 13—րդ դ Խ եղել է առևտրական կարևոր հանգույց՝ Խոյ-Վան-Բերկրի-Մանազկերտ-Էրզրում-Բաբերդ-Տրապիզոն ճանապարհին: Այստեղ ս Աստվածածին եկեղեցուն կից գործում էր մի վարժարան՝ 100-ից ավելի աշակերտով ու 4 ուսուցչով: Խ-ի ամենանշանավոր կառույց-հնությունը նրա բերդն է: Բերդի տարածքում զանազան նպատակներով կառուցված պաշտպանական շինվածքներից բացի կային նաև շուկա և մզկիթ: Այստեղ դիպվածով գտնվել է փղի ընտանիքին պատկանող նախապատմական մի վիթխարի կենդանու բրածո, որը երկրաբանության մեջ կոչվել է հայկական փիղ: Կմախքը վերականգնված է և պահվում է Բրիտանական թանգարանում: 1587թ Խ-ում օրինակվել է Ավետարան: 1915 թ մայիսին թուրքերը Խնուսից ձերբակալում և գնդակահարում են 150 հայ մտավորական: 1918 թ ռուսական նահանջող զորքերի հետ Արլ Հայաստան գաղթեցին Խ-ի վերջին հայ բնակիչները:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018