Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Ուրֆա (Եդեսիա)




Բոլոր նկարները

Քաղաք Վերին Միջագետքում, որը հնում կոչվում էր նաև Հայոց կամ Հայկական Միջագետք: Հնում սովորաբար կոչվել է Եդեսիա, իսկ համեմատաբար նոր ժամանակներում արաբների, ապա թուրքերի կողմից կոչվեց Ուռհա կամ Ուրֆա: Հունական և հռոմեական պատմագիրների ասելով՝ հիմնադրել է Ասորիքի Աելևկոս թագավորը 4-րդ դ մ.թ.ա.: Այլ աղբյուրների համաձայն՝ հիմնովին վերաշինել է Հայոց կիսաավանդական թագավոր Աբգարը՝ Մծբինից այստեղ տեղափոխելով իր արքունիքը: Տիգրան Բ-ի օրոք (95—56 թ մ.թ.ա.) այդ թագավորությունը միացվեց հայկական պետությանը, և նրա մայրաքաղաք Եդեսիան դարձավ հայկական մշակույթի կենտրոններից մեկը: Սակայն հայկական պետության կազմում երկարատև չի մնում՝ 60-ական թթ (մ.թ.ա.) այն անցնում է Հռոմին, իսկ հետագա դդ երկար ժամանակով դառնում կռվախնձոր բյուզանդացիների, պարսիկների, արաբների և այլոց միջև: 1144 թ գրավում, ավերում և բնակչությանը բնաջնջում է Հալեպի էմիր Զանգին: Քազաքի համար ճակատագրական եղած այդ արհավիրքին է նվիրված Ներսես Շնորհալու հայտնի ողբը՝ “Ողբ Եդեսիոյն”: Հետագայում Եդեսիան ընդմիշտ ընկավ թուրքական տիրապետության տակ և առայսօր մնացել է իբրև սովորական գավառական քաղաք: Հնում Եդեսիան մշակույթի մեծ կենտրոն էր: Այստեղ գործում էր բարձր տիպի դպրոց՝ ճեմարան, որտեղ ուսանելու էին գալիս տարբեր տեղերից: Այստեղ է արարվել հայոց մեսրոպյան գիրը, այստեղից էր 12-րդ դ հայ մատենագիր-ժամանակագիր Մատթեոս Ուռհայեցին: Եդեսիան ուներ իր ամուր բերդը: Ուներ մեկ մզկիթ, որը հնում հայկական եկեղեցի էր: 19-րդ դ սկզբներին ուներ 12000 տ, որից 2000-ը՝ հայկական: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրյակին ուներ շուրջ 55 հաղար բնակիչ, որից 12000-ը՝ հայեր: 1959-ին ուներ 59910, 1970-ին՝ շուրջ 100 հազ բնակիչ: 1895 և 1915 թթ հայկական ժարդերի ժամանակ Ե-ում սպանվեցին հազարավոր հայեր, իսկ կենդանի մնացածներին տեղահանեցին տարբեր ուղղություններով: Ներկայումս ք-ում ապրում են շուրջ 1000 հայ, որոնք այստեղ են վերադարձել տարագրությունից: Ե-ն հայկական մշակույթի նշանակալի կենտրոն էր նաև նոր ժամանակներում: Մինչև առաջին համաշխարհային պատերազմն այստեղ գործում էր 15 դպրոց՝ 99 ուսուցիչներով: Քաղաքում կային հայկական մշակութային և հայրենակցական ընկերություններ, թատրոններ, գրադարաններ, երիտասարդական միություններ: Ուներ երեք գործող եկեղեցի, որոնցից մեկի կառուցումը ավանդաբար վերագրում էին Աբգար թագավորին: Նշանավոր կառույցներից են նաև փաշայի պալատները, վարչական զանազան շենքեր և վերոհիշյալ պատմական–պաշտպանական հուշարձանները:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018