Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Մուշ




Բոլոր նկարները

Այսօր Մուշում ապրում է 64 հազար մարդ , որից 60 հազար քուրդ, հազար թուրք, 3000 հայ, ովքեր մեծ մասամբ մահմեդական են: Քաղաքի հիմնական կարևոր հաստատությունները հենց հայ մահմեդականների ձեռքում են: Մուշը քաղաք էր Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում, Մշո դաշտի հարավային մասում: Ժողովրդական ավանդության համաձայն Մուշ անվանումն առաջացել է “մշուշ” բառից, նկատի ունենալով, որ գրեթե ողջ տարին Մշո դաշտը մշուշապատ է լինում: Մուշը հիշատակվում է երբեմն իբրև բերդ, երբեմն` ավան, գյուղաքաղաք: Հնում Մուշը պատկանել է Սլկունիներին, ապա Մամիկոնյանների այն ճյուղին, որը վարում էր Հայոց սպարապետության պաշտոնը: Նոր շրջանում Մուշը բաժանված էր հայկական և թուրքական մասերի, ուներ երկու թաղամաս: Մուշում կային քարաշեն բաղնիքներ, իջևանատներ: Քաղաքի միջով հոսում է Արածանիի ձախակողմյան վտակ Մեղրագետի ճյուղերից մեկը` քաղաքը բաժանելով երկու մասի: Հենց նրա ափին էլ, ձորի մեջ գտնվում է բաղնիքը: Սա հայերի կառուցած այն եզակի շինություններից է, որն այսօր պահպանվել է Մուշում: Այն չափազանց հետաքրքիր է իր կառուցվածքով: Բաղնիքի դիմացի լանջին հին հայական գերեզմանոց է: Ասում են Գևորգ Չաուշն ևս այստեղ է թաղված: Մուշն այսօր մեծ ու գեղեցիկ քաղաք է: Քաղաքի գլխին տարածվում են հին երկու թաղամասերը, որոնցից մեկն առաջ հայկականն էր, մյուսը թուրքականը: Ներկայում դրանք երկուսն էլ քրդական թաղամասեր են:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018