Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Վարագա վանք




Բոլոր նկարները

Միջնադարյան Հայաստանի կրոնական և մշակութային կենտրոն, Վարագ լեռան վրա, հիմնադրվել է յոթերորդ դարում: Համալիրը բաղկացած է եղել վեց եկեղեցուց: Պահպանված ամենահին շինություններից է Ս.Սոփիա եկեղեցին: Նրա արևմտյան պատին կա Վասպուրականի Սենեքերիմ թագավորի կնոջ Խուշուշի արձանագրությունը: Հյուսիսում գտնվում է Ս.Աստվածածին եկեղեցին, որի արևմտյան կողմում ճարտարապետ Տիրատուրը գավիթ է կառուցել: Այս գավիթը 19րդ դարում օգտագործվել է որպես եկեղեցի, այդ պատճառով էլ կոչվել է Սբ. Գևորգ եկեղեցի: Գավթի որմնանկարները պատկերում են Աբգար թագավորին, Թեոդոս կայսրին, Գայանեին և Գաբրիել հրեշտակապետին: Տարածքում են եղել Սբ. Խաչ և Սբ. Սիոն եկեղեցիները, որոնց մի մասը կազմված է եղել ուրարտական սեպագիր արձանագրություններից: Վարագավանքում գործել է դպրոց և տպարան, ուր Խրիմյան հայրիկը տպագրել է “Հայրենագիտություն” գիրքը: Վանքը ավերվել և թալանվել է 1896 թ-ի կոտորածների ժամանակ: Դպրոցի սաներից է եղել Գ.Սրվանձտյանը: Դպրոցում որոշ ժամանակ ուսուցիչ է եղել Րաֆֆին:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018