Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Աղթամար կղզի




Բոլոր նկարները

Վանա լճի հարավ արևելյան մասում, բարձրությունը 1600-ից 1900 մետր: Կղզին բնակելի է եղել հնագույն ժամանակներից, այստեղ պահպանվել են կիկլոպյան պարսպապատերի հետքեր մինչուրարտական շրջանից: IVդարից եղել է Ռշտունի նախարարների ամրոց: Այս հենակետից արաբների դեմ է պայքարել Թեոդոս Ռշտունին: X դարի սկզբին Գագիկ Արծրունի թագավորը Աղթամարում սկսել է մեծ շինարարություն` դարձնելով այն արծրունյաց Վասպուրականի թագավորության անառիկ բերդ-քաղաք ու հոգևոր կենտրոն: Աղթամարի շինություններից կանգուն է միայն Սուրբ Խաչ եկեղեցին (915-921թթ)` հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Տաճարի բարձրությունը 24 մետր է: Տաճարի պատերը դրսից շրջառում են պատկերաքանդակների վեց հորիզոնական գոտիներ, որոնք այլաբանորեն փառաբանում են հայ ժողովրդի ազատագրական պայքարը արաբական տիրապետության դեմ, քրիստոնեությունը, Արծրունյաց տոհմի մեծերին և նրանց քաջագործությունները, ինչպես նաև հայ շինականի խաղաղ աշխատանքը, կենցաղը, հավատալիքներն ու պատկերացումները: Արևելյան ճակատամասում ներկայացված է խնջույքի տեսարան. կենտրոնում նստած է Գագիկ արքան, որի երկու կողմերում կանգնած են երիտասարդ իշխաններ, այստեղ պատկերված են նաև տոհմանշաններ և զինանշաններ: Տաճարը նշանավոր է նաև որմնանկարներով. թմբուկի պատերին Ադամի և Եվայի ամբողջ պատմությունն է: պատերի ցածրադիր մասերը շրջառում են որմնանկարների երեք գոտի` հաջորդաբար պատկերելով Քրիստոսի վարքաբանական տեսարանները: Սուրբ Խաչի պատկերաքանդակները ազդել են հայ քանդակագործության և մանրանկարչության հետագա կազմավորման և զարգացման վրա: Տաճարի հարավ - արևելյան կողմում մեծ գերեզմանատունն է` միջնադարյան բազմաթիվ խաչքարերով: Վասպուրականի թագավորության անկումից հետո Աղթամարը որպես քաղաք չի հիշատակվում, բայց մնում է եպիսկոպոսական և կաթողիկոսական կենտրոն: Տաճարը վերանորոգվել է 2005-2007 թվականներին:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018