Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Վան




Բոլոր նկարները

Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Տոսպ գավառում, Վանա լճի արևելյան կողմում: Քաղաքը հիմնադրել է Վանի կամ Արարատյան թագավոր Սարդուրի 1-ինը (մ.թ.ա. 835-825թթ.) և անվանել Տուշպա: Վանը հին աշխարհի անառիկ ու մարդաշատ քաղաքներից է, որն իր հիմնադրման օրից գոյություն ունի մինչև այժմ: Վանի անվան ծագման գիտական ու ստույգ բացատրություն գոյություն չունի: Երբեմն այն կապում են Հայոց թագավոր Վանի անվան հետ կամ հայերեն Վանք բառի հետ կամ էլ գտնում, որ Վանը ծագել է Սևան անունից, կամ Ուրարտուի Բիաինիլիի տարբերակի հնչյունափոխված ձևն է: Վանը մ.թ.ա. 6-րդ դարից Երվանդունիների մայրաքաղաքն էր: Քաղաքի նոր վերելքը սկսվում է 9-րդ դարի վերջերից և շարունակվում մինչև 11-րդ դարի սկզբները: 908-1021թթ. այն դարձել է Վասպուրականի Արծրունիների թագավորության մայրաքաղաքը: 1021թ. անցել է բյուզանդական տիրապետության տակ, սակայն 11-րդ դարի կեսերին գրավվել է սելջուկ-թուրքերի, 13-րդ դարում` մոնղոլների կողմից: 15-16-րդ դարերում հաջորդաբար տիրում են թյուրքական կարակոյունլու և ակկոյունլու ցեղերը: Հետո գրավել են պարսիկ Սեֆյանները: 1639թ. Կասրե Շիրինի հաշտության պայմանագրով անցել է օսմանյան թուրքերին: Քաղաքի արևմտյան մասը կոչվում է Բուն քաղաք կամ Քաղաքամեջ: Այստեղ գտնվում է մի 100-120 մետր բարձր ուղղաձիգ քարաժայռ, որի վրա գտնվում են հին բերդի (Շամիրամի բերդ) մնացորդները: Քաղաքամեջում էին գտնվում շուկան, կառավարչատունը, փոստ-հեռագրատունը, զորանոցն ու հայկական առաջնորդարանը: Քաղաքի արևելյան մասը ուներ հարուստ բուսականություն, փարթամ այգիներ և կոչվում էր Այգեստան: Վանեցիների մեջ տարածված է այն ասացվածքը, թե “Վանը այս աշխարհում է, դրախտը` այն”, Վանը հայության մշակութային կենտրոններից է: 20-րդ դարի սկզբին ունեցել է հայկական 8 դպրոց: Առավել աչքի էին ընկնում 1870թ. հիմնված Հայկազյան վարժարանն ու Սանդխտյան իգական դպրոցը: Վանը ազատագրական շարժման կենտրոննեից էր:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018