Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Կարսի բերդ




Բոլոր նկարները

Ըստ հայ և օտար մատենագիրների Կարուց բերդ և Ամուրն Կարուց: Այրարատ նահանգի Վանանդ գավառի գլխավոր բերդերից էր: 929 թ-ին Աբաս թագավորը Կարսը դարձրեց թագավորանիստ և կառուցեց Սբ. Առաքելոց եկեղեցին: 963 թ-ին Մուեղ սպարապետը իրեն հռչակեց Վանանդի թագավոր Կարսը դարձնելով կենտրոն: 1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվեցին կարսի վրա սակայն պարտություն կրեցին Գագիկ Աբասյանի զորքերից և նահանջեցին: 1064 թ-ին սելջուկները Ալփ-Արսլանի հրամանատարությամ նորից արշավեցին այս տարածք, Գագիկ Աբասյանը երկրամասը կողոպուտից փրկելու համար ճաշկերույթ կազմակերպեց Ալփ-Արսլանի և նրա զորքերի համար ու դաշինք կնքելով պահպանեց իր գահն ու թագը: Սակայն մեկ տարի անց զիջեց ամբողջ Վանանդը և Կարսը բյուզանդական կայսրին: Փոխարենը ստանալով կալվածք Կապադովկիայում: Մինչև 13-րդ դարի սկիզբը կարսը սելջուկների ամիրայության կենտրոն էր: Սակայն 1206 թվականին գրավվեց Զաքարյանների կողմից և միացվեց վրաց թագավորությանը: 30 տարի անց այն ընկավ մոնղոլների ձեռքը: Կարսը անցել է նաև Լենկթեմուրի ձեռքը, ինչպես նաև ձեռքից ձեռք է անցել թուրք-պարսկական պատերազմների ժամանակ: 1877 թ-ին Կարսը վերջնականապես գրավվեց ռուսական զորքի կողմից, որի հրամանատարն էր գեներալ Լազարևը: 1913 թ-ի տվյալներով Կարսն ուներ 12.000 բնակիչ, որից 10.000-ը հայ, 1000-ը թուրք մնացածը հույն և ռուս: Կարսում կար երեք հայկական, երկու ռուսական և մեկ հունական եկեղեցի:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018