Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Ադանա




Բոլոր նկարները

Քաղաք Դաշտային Կիլիկիայում, Սարոս գետի ստորին հոսանքի շրջանում: Աղանայի նահանգի կենտրոնը: 20-րդ դ սկզբներին ուներ մոտ 45 հազ բնակիչ, 13 հազ հայեր, այժմ՝ մոտ 300 հազ բնակիչ՝ գերազանցապես թուրքեր: Ըստ հունական մի առասպելի կառուցվել է երկնքի ու երկրի որդի Ադանայի կողմից և կռչվել նրա անունով, իսկ գետը եղբոր՝ Սարոսի անունով: Ոմանք բխեցնում են Ադամի անունից ոմանք էլ գտնում են, որ փյունիկերեն նշանակում է «ուռենի» հաշվի առնելով Սարոսի ստորին հոսանքում ուռենու լայն տարածումը: Առաջին անգամ հիշատակվել է Քսենոֆոնի «Նահանջ բյուրացում», ապա հռոմեական աղբյուրներում՝ կապվաձ Հռոմի դեմ Միհրդատ Եվպատորի մղած պաոերազմների հետ: Նորից բարգավաճում է Հուստինիանոս կայսեր ժամանակ (527-565), վերակառուցվում է Սարոսի բազմաչք հայտնի կամուրջը (2-րդ դ), որը մի քանի վերակառուցումներից հետո պահպանվել է մինչև մեր օրերը: 10-րդ դ կեսերին հայտնի վաճաոաշահ քաղաք էր, որն իր նշանակությունը պահպանեց նաև Կիլիկիայի հայկական թագավորության շրջում: 14-րդ դ երկրորդ կեսից փոխառփոխ ընկել էր թուրքական զանազան ցեղերի և եգիպտացիների իշխանության տակ, 1575 թ վերջնականապես գրավվեց օսմանյան թուրքերի կողմից: Քաղաքում հիշատակվում են Մինաս (միջնաբերդ), Համբերդ կամ Անհամբեր, Սբ. Աստվածածին, Մորոթու (հավանաբար ասորական), Սբ. Ստեփանոս (նորոգված 1649 թ) եկեղեցիները: Հայկական մշակույթի նշանավոր կենտրոններից էր: Այստեղ ընդօրինակվել են մի շարք ձեոագրեր: Հմանուն նահանգի հայ բնակչությունը երկու անգամ (1908 և 1915 թթ) ենթարկվել է ջարդերի: Միայն 1915 թ Մեծ եղեռնի ժամանակ տեղահանվեըին 37000 հայեր (ըստ Լեփսիուսի): 1920-ի օգոսաոսի 4-ին հայերը Կիլիկիան և նրա մեջ մտնող Ադանան հայտարարեցին անկախ, ռրը սակայն շատ կարճատև եղավ: Ա-ից արտաքսված հայերի մի մասը Հաստաավել է Լիբանանում, նրանք Բեյրութի մոտ հիմնել են իրենց թաղամաս` Նոր Ադանան:

Մեկնաբանություններ (0) Թողնել մեկնաբանություն



Imega Tour and Travel © 2006-2018