Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Արևմտյան Հայաստան


Մեր միջոցով կարող եք իրականցնել Արևմտյան Հայաստանը և Հայկական Կիլիկիան տեսնելու Ձեր երազանքը: Մեր կազմած շրջագայության ծրագրերը հնարավորություն կտան նշված ժամանակահատվածում հնարավորինս հագեցած շրջագայություն կատարելու Հայոց պատմական վայրերով: Չնայած դրան մենք պատրաստ ենք փոփոխություններ կատարելու նախապես կազմված ծրագրերում, որպեսզի դուք հնարավորություն ստանաք այցելելու ձեր նախնիների ծննդավայրը, եթե այն մեր ծրագրում ներառված չէ: Ճամփորդեք մեզ հետ և հաջորդ անգամ ընտրություն կատարելու վրա ժամանկ չեք ծախսի:


Տևողությունը Սեզոնը
ԱՆԻ 3 օր Գարուն, ամառ, աշուն
ՍՐԲԱԶԱՆ ՈՒԽՏ 7 օր Գարուն, ամառ, աշուն
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻԼԻԿԻԱ 8 օր Գարուն, ամառ, աշուն
ԱՐԱՐԱՏ 8 օր Ամառ
ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ 14 օր Գարուն, ամառ, աշուն

ԱՆԻ

Արեւմտյան Հայաստանում շրջագայության ծրագիր
Սեզոնը - Գարուն, ամառ, աշուն
Տևողությունը - 3 օր

Օր 1
Մեկնում Երեւանից: Հայ-վրացական սահմանի անցում Բավրաի մաքսակետում: Ճաշ Ախալցխեում: Վրաց-թուրքական սահմանի անցում Վալե մաքսակետում: Ժամանում Կարս, տեղավորում հյուրանոցում:
Օր 2
Ուղեւորություն դեպի Անի, շրջայց Անիում` Մայր տաճար, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներ, Կուսանաց վանք, Մանուչեի մզկիթ, բերդապարիսպներ: Ճաշ Անիում: Վերադարձ Կարս: Շրջայց քաղաքում` Եղիշե Չարենցի հայրական տունը, Սբ. Առաքելոց վանքը, Կարսի բերդը, թանգարանը, ռուսական գիմնազիաներ: Գիշերում հյուրանոցում:
Օր 3
Մեկնում դեպի թուրք-վրացական սահման: Կանգառ Չլդր լճի մոտ: Ճաշ Ախալցխեում: վրաց-հայկական սահմանի հատում: Ժամանում Երեւան:
Պատվիրել այս էքսկուրսիան

ՍՐԲԱԶԱՆ ՈՒԽՏ

Ուխտագնացության ծրագիր դեպի Արեւմտյան Հայաստան
Սեզոնը - Գարուն, ամառ, աշուն
Տևողությունը - 7 օր

Օր 1
[Կարս քաղաք • Վարդանի կամուրջ • Չարենցի տուն • Սբ. Առաքելոց եկեղեցի • Կարսի բերդ ] Վաղ առավոտյան Երևանից կմեկնենք դեպի Բավրա` հայ-վրացական սահման: Կանցնենք Գյումրիով, ապա կհատենք սահմանը և կմտնենք Ջավախք, պատմական Գուգարք աշխարհի գավառ, որ այժմ Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանն է: Ախալքալաքից Ախալցխայի ճանապարհին կանգ կառնենք Փարվանա և Քուռ գետերի խառնարանի վրա խոյացող Խերթվիսի բերդի մոտ: Ասում են, թե այն Թամարա թագուհու ամենասիրելի բերդն է եղել: Շարունակելով ճանապարհը` կհասնենք Ախալցխա, Վրաստանի այս շրջանի կենտրոն: Ախալցխայում կարճատև հանգստից հետո կմեկնենք վրաց-թուրքական սահման: Հատելով սահմանը` կանցնենք Գուգարքի Արտահան գավառի Արսիան կոչվող գեղեցիկ լեռների և անտառների միջով և կժամանենք Կարս: Հյուրանոցում տեղավորվելուց հետո կշրջենք քաղաքում, նրա նեղ փողոցներով, ուր պահպանվել են 19-րդ դարի ռուս-հայկական ճարտարապետության ոճի բազմաթիվ շենքեր: Կտեսնենք միջնադարյան “Վարդանի” կամուրջը, Եղիշե Չարենցի ապրած տան ավերակները, Սբ. Առաքելոց եկեղեցին (10-րդ դար): Կբարձրանանք Կարսի բերդ, որ ժամանակին Հայոց թագավորության մայրաքաղաքի ամրոցն էր և Բագրատունիների թագավորանիստը` բազմաթիվ պատերազմների լուռ վկան: Գիշերը կանցկացնենք Կարսում:
Օր 2
[Անի մայրաքաղաք • Բայազեդ քաղաք • Դարոյնքի բերդ • Իսհակ փաշայի պալատ • Բերկրիի ջրվեժ] Առավոտյան կմեկնենք առասպելական Անի, 9-11-րդ դարերի զորեղ Հայոց թագավորության հրաշալի մայրաքաղաք, որին անվանում էին "հազար ու մի եկեղեցիների քաղաք": Անին իր ժամանակի խոշորագույն կրոնական, առևտրական և մշակութային կենտրոնն էր Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում, որով անցել է «Մետաքսի ճանապարհը»: Շրջելով Անիում` մենք կզգանք զորությունը միջնադարյան պարիսպների և աշտարակների, հռչակավոր տաճարների և պալատների, որոնք հազարամյակ անց կանգուն են մնացել: Անիից կուղևորվենք Դողուբայազիթ (Բայազեդ), կանցնենք Իգդիր քաղաքի միջով, որից այն կողմ կբացվի Արարատ լեռան գեղեցիկ տեսարանը հակառակ կողմից: Հին Բայազեդի վրա խոյանում է Արշակունյաց (1-5-րդ դարեր) Դարոյնք անառիկ ամրոցը, որ ծառայել է որպես հարստության գանձարան և թագավորական ընտանիքի ապաստարան: Կայցելենք նաև Իսհակ փաշայի շքեղ պալատ (17-րդ դար), մի համալիր, ուր տեղ են գտել պալատներ, հրապարակներ, մզկիթներ, որոնցում միահյուսված են պարսկական, արաբական և հայկական ճարտարապետական ոճերը: Պալատում կտեսնենք հարեմի սենյակներ, խորափոր զնդաններ, գողտրիկ բակեր: Այնուհետև կուղևորվենք դեպի Վան քաղաք, Վասպուրական աշխարհ: Ճանապարհին կանգ կառնենք և կհանգստանանք Բերկրիի գեղեցիկ ջրվեժի մոտ: Երեկոյան կհասնենք և գիշերը կմնանք Վանում:
Օր 3
[Վանա լիճ և քաղաք • Վանի Տուշպա բերդ • Վարագավանք • Աղթամար կղզի և Սուրբ Խաչ եկեղեցի] Առավոտյան կայցելենք ուրարտական Տուշպա/ Վան բերդ (9-րդ դար մ.թ.ա.), ուր պահպանվել են Սարդուրի արքայի տպավորիչ սեպագրերը: Ապա քաղաքի միջով անցնելիս կանգ կառնենք «Սասնա Ծռեր» էպոսի Փոքր Մհերի ժայռափոր դռան մոտ: Ցանկության դեպքում կայցելենք Վանա կատուների բուծարան: Վանա կատուները հայտնի են նրանով, որ ապրում են միայն Վանի տարածքում և ունեն տարբեր գույների` կապույտ և դեղին աչքեր: Այնուհետև բարձրանալով Վարագա լեռը` կհայտնվենք Վասպուրական թագավորության հոգևոր առաջնորդարան Վարագավանք համալրում (որ տեղացիները կոչում են «Յեդի քիլիսե»` Յոթ եկեղեցի): Այստեղից կիջնենք դեպի փիրուզե Վանա լիճ, կնավարկենք դեպի Աղթամար կղզի, ուր գտնվում է իր նմանը չունեցող Սուրբ Խաչ եկեղեցին (10-րդ դար): Սուրբ Խաչը համարվում է միջնադարյան հայ, ինչպես նաև համաշխարհային, կրոնական ճարտարապետության գլուխգործոց, դրսից այն պատված է Աստվածաշնչյան թեմաներին նվիրված հրաշալի որմնաքանդակներով, իսկ ներսի կողմից` գունեղ որմնանկարներով: Մենք կհամտեսենք հայտնի “Վանա տառեխ”-ը, որը լճում ապրող միակ տեսակի ձուկն է, և կվայելենք լողափում հանգստանալու և Վանա լճում լողալու հաճույքը: Գիշերը կվերադառնանք և կմնանք Վանում:
Օր 4
[Բիթլիս քաղաք • Ալեքսանդր Մակեդոնացու օրոք կառուցված բերդ • Նեմրութ լեռ և լիճ • «Նեբրովթի բանակ» և «Շամիրամի արցունքներ»] Առավոտյան կճանապարհվենք դեպի Դատվան քաղաք: Անցնելով այն` կբարձրանանք Նեմրութ լեռ` հրաբուխ, որի վերջին ժայթքումը տեղի է ունեցել ընդամենը երեք հարյուր տարի առաջ: Կբարձրանանք ոլորապտույտ ճանապարհով և կվայելենք գեղեցիկ տեսարաններ. Նեմրութ լիճը մեկ կողմից, Վանա լիճը` մյուս, իսկ եթե եղանակը պարզ լինի, կերևա նաև հպարտ Սիփանը: Կտեսնենք ժայռեր, որոնք ըստ լեգենդի կոչվում են “Նեբրովթի բանակ”, ինչպես նաև “Շամիրամի արցունքներ” կոչվող քարեր: Գեղատեսիլ և ջինջ կրատերային լճի մոտ հանգստանալուց հետո կճանապարհվենք դեպի Բիթլիս քաղաք (պատմական Բաղեշ), որ գտնվում է Տավրոսյան լեռների կիրճում: Այն եղել է Հայոց Աղձնիք նահանգի (բդեշխության), իսկ ավելի ուշ Քրդական Էմիրության (13-19-րդ դարեր) կենտրոն: Բիթլիսում ամենատպավորիչ տեսարանը նրա անառիկ բերդն է, որի հիմնադրումը վերագրվում է Ալեքսանդր Մակեդոնացուն: Բիթլիսից կմտնենք գեղեցիկ Մշո դաշտ` Տուրուբերան աշխարհի Տարոն գավառ, որի միջով հոսում է Արածանին (Արևելյան Եփրատը): Ապա կհասնենք Մուշ և կգիշերենք այնտեղ:
Օր 5
[Մուշ քաղաք • Արածանի • Սուլուխի կամուրջ • Մշո Սուրբ Կարապետ • Մշո Առաքելոց վանք] Առավոտյան կարշավենք սարերի բարձունքում թաքնված հռչակավոր Մշո Առաքելոց վանք: Այն հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը Հռոմից բերված երեք առաքյալների մասունքների վրա` Պետրոսի, Պողոսի և Անդրեասի: Այնուհետև կմեկնենք Արածանու վրա գտնվող Սուլուխի միջնադարյան կամուրջ` հայ ազգային ազատագրական պայքարի կարևոր տեղանուններից մեկը` Գևորգ Չաուշի նահատակման վայրը: Այստեղից կշարժվենք դեպի Մշո “Սուլթան” Սուրբ Կարապետ վանք, որ ժամանակին հայ հոգևոր կարևորագույն կենտրոնն էր` Էջմիածնից հետո, մի փառավոր ճարտարապետության նմուշ: Այժմ երևում են միայն նրա աղքատիկ փլատակները քրդական գյուղում, որի տները կառուցված են տաճարի սրբատաշ քարերով: Վերադառնալով` կշրջենք հին Մուշում, կտեսնենք այն, ինչ մնացել է հայկական եկեղիցիներից, կբարձրանանք “բերդի զբոսայգի”, որտեղից բացվում է գեղատեսիլ Մշո դաշտի տեսարանը: Գիշերը կանցկացնենք Մուշում:
Օր 6
[Ապրանից վանք • աշխարհի ամենաբարձր խաչքարեր • Էրզրում քաղաք - բյուզանդական ամրոց • Չիֆթե Մինարե կրոնական դպրոց • Հովվի կամուրջ] Մուշից դուրս գալով` կանցնենք պատմական Բարձր Հայքով, Բյուրակնի/ Բինգյոլի և Գայալախազուտ/ Փալանդյոքենի լեռներով: Ապա դուրս կգանք Արևմտյան Եփրատի մոտ և բարձրանալով Պախրի լեռները` կհայտնվենք գեղաշուք Ապրանք/ Ապարանք վանքում, ուր գտնվում են գերազանց պահպանված Սբ. Հովհաննես եկեղեցին (17-րդ դար), Սբ. Դավիթ մատուռը և աշխարհի ամենաբարձր` ավելի քան 6 մետր բարձրություն (!) ունեցող հրաշալի խաչքարերը (12-րդ դար): Այնուհհետև կշարունակենք ճանապարհը դեպի Էրզրում (պատմական Կարին), որ Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքն է: Կայցելենք բյուզանդական Թեոդուպոլիս բերդ (5-րդ դար), որը 19-20-րդ դարերի պատերազմներում բազմիցս գրավվել է ռուսական զորքերի և հայ կամավորների կողմից: Կտեսնենք հայտնի միջնադարյան Չիֆթե Մինարե մեդրեսեն (կրոնական դպրոց), Սանասարյան վարժարանի շենքը, որի մոտ գտնվում է մոնղոլների օրոք հիմնված Յակուտիե մեդրեսեն: Էրզրումից դուրս գալով` կմեկնենք դեպի Կարս, ճանապարհին մեզ կհանդիպի միջնադարյան Բասենի բերդը (Հասան-քալա), ապա կանգառ կանենք Արաքս և Մուրց գետերի խառնարանի մոտ, ուր գտնվում է հին Հովվի կամուրջը: Երեկոյան կժամանենք և գիշերը կանցկացնենք Կարսում:
Օր 7
[Արդահան քաղաք և բերդ • Երևան] Մինչ վերադառնալը մենք կայցելենք Արդահան քաղաք, որ գնվում է Քուռ գետի վերին հոսանքում` պատմական Գուգարքի համանուն գավառում: Այստեղի հինավուրց բերդը եղել է հայ ապա վրաց Բագրատունիների տիրույթ, 16-րդ դարից անցել է օսմանցիների ձեռքը, իսկ ավել ուշ գրավվել ռուսական զորքերի կողմից: Արդահանից դուրս գալով`կշարժվենք դեպի թուրք-վրացական սահման: Վրաստան կմտնենք, կանցնենք Ախալցխայով և Ախալքալաքով և կհատենք վրաց-հայկական սահմանը: Ապա կանցնենք Գյումրիով և երեկոյան կժամանենք Երևան:
Պատվիրել այս էքսկուրսիան

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻԼԻԿԻԱ

Շրջագայության ծրագիր Հայկական Կիլիկիայում
Սեզոնը - Գարուն, ամառ, աշուն
Տևողությունը - 8 օր

Օր 1
Վաղ առավոտյան մեկնում Երևանից, Երևան-Գյումրի-Ախալքալաք-Կարս, երեկոյան ժամանում Կարս: Շրջայց քաղաքում, Կարսի բերդ, ս. Առաքելոց եկեղեցի: Մեկնում դեպի Էրզրում, գիշերակաց Էրզրումում:
Օր 2
Վաղ առավոտյան մեկնում Էրզրումից, Բինգյոլ-Ելազըղ (հայկական Ծոփք նահանգ)-Մալաթյա-(Մարաշ)-Ադանա, գիշերակաց Ադանայում:
Օր 3
Այցելություն Սիսի թագավորանիստ բերդ, Անարզաբա (Անազարբուս, Անավարզա) բերդ-մայրաքաղաք, Օձերի կամ Լևոնի բերդ, վերադարձ Ադանա:
Օր 4
Այցելություն Տարսոն` Կիլիկիայի հին մայրաքաղաք, հայ թագավորների օծման վայր, Պողոս Առաքյալի ծննդավայր, Ս. Պողոս եկեղեցի` վերածված Քիլիսե-Ջամի մզկիթի, հին քաղաքի դռներ: Այցելություն Կոռիկոսի Ծովային և Ցամաքային իշխանական բերդերը Միջերկրական ծովի ափին: Հանգիստ Կոռիկոսի ծովափին մինչև երեկո, վերադարձ Ադանա:
Օր 5
Ադանայից մեկնում դեպի Մուսալեռ, այցելություն հայկական Վաքըֆ գյուղ, հանգիստ Անթաքիայի ծովափին մինչև երեկո, գիշերակաց Անթաքիայում կամ Ադանայում:
Օր 6
Մեկնում դեպի Մարաշ, շրջայց քաղաքում: Մարաշից մեկնում դեպի Նեմրութ լեռ, հայ Երվանդունի արքայի դամբարան և հելլենա-զրադաշտական չաստվածների պանթեոն (հսկայական ժայռարձաններ), գիշերակաց Նեմրութ լեռան պանսիոնում:
Օր 7
Նեմրութից մեկնում դեպի Եփրատ, գետի անցում լաստանավով, մեկնում դեպի Թունջելի, Տերջան (Բարձր Հայքի շրջան, հնարավորության դեպքում այցելություն հայկական ամենաբարձր խաչքարեր և Ապրանից վանք), ժամանում և գիշերակաց Էրզրումում:
Օր 8
Կարճատև շրջայց քաղաքում` Էրզրումի բերդ և Չիֆթե մինարե մեդրեսե (միջնադարյան կոթողիկ եկեղեցի) մեկնում դեպի թուրք-վրացական սահման, “Հովվի” միջնադարյան կամուրջ` Արաքսի խառնարան: Երեկոյան վերադարձ Երևան:
Պատվիրել այս էքսկուրսիան

ԱՐԱՐԱՏ

Արարատ լեռր սրբազան է բոլոր հայերի համար: Քանզի հենց այստեղ, համաձայն Աստվածաշնչի, հանգռվանել է Նոյան տապանը և այստեղից կյանքը նոր սկիզբ է առել: Ծրագիրն իր մեջ ընդգրկում է այցելություն Արևմտյան հայաստան և հետաքրքիր վերելք դեպի սրբազան Արարատ լեռը:
Սեզոնը - Ամառ
Տևողությունը - 8 օր

Օր 1
Ուղեւորություն դեպի Արեւմտյան Հայաստան` Գյումրի (շրջայց քաղաքում), Հայ-վրացական սահմանի անցում Բավրայում: Ախալքալակ, Ախալցխե, Վրաց-Թուրքական սահմանի անցում Վալեում: Ժամանում Կարս, շրջայց քաղաքում` Եղիշե Չարենցի հայրական տունը, Սբ. Առաքելոց վանքը, Կարսի բերդը, թանգարանը, ռուսական գիմնազիաներ: Գիշերում հյուրանոցում:
Օր 2
Կարսից մեկնում Անի, շրջայց Անիում` Մայր տաճար, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներ, Կուսանաց վանք, Մանուչեի մզկիթ, բերդապարիսպներ: Այցելություն Դիգոր (Հայկական Տիկոր), Իգդիր` շրջայց քաղաքում, Արեւելյան Բայազետ` շրջայց քաղաքում, Դարոինքի բերդ, Իսհակ Փաշայի պալատ: Տեղավորում հյուրանոցում: Պարզաբանում եւ ցուցումներ Արարատի գագաթ բարձրանալու ծրագրի վերաբերյալ թուրքական կողմի մասնակցությամբ: Գիշերում Բայազետում:
Օր 3
Նախաճաշից հետո տրվում են տեխնիկական սարքավորումներ եւ տեղեկատվություն վերելքի մասին: Ճաշի համար պատրաստված հատուկ սնունդը տարվում է հյուրանոցի մոտ գտնվող ստուգման կետ` պաշտոնական ստուգման համար: Այնուհետեւ մասնակիցները ուղեկցորդների հետ միասին բեռնատարներով ուղեւորվում են 2000մ բարձրության վրա գտնվող Էլլի գյուղ: Ուղեբեռները բարձվում են ձիերի եւ ջորիների եւ սկսվում է ոտքով ճանապարհորդությունը մինչեւ 3200մ: Հասնելով տեղ խփվում են վրաններ եւ ճաշի պատրաստություններ են տեսնվում: Գիշերում են վրաններում եւ ադապտացվում կլիմայի փոփոխությանը
Օր 4
Նախաճաշից հետո ժամանակն է ոտքի ճանապարհով ուղեւորվել դեպի 4200մ բարձրության վրա գտնվող ճամբար: Այս ճանապարհը նեղ է, քարքարոտ եւ 3 ժամ է պահանջվում այդտեղ հասնելու համար: Վրանները տեղադրելու համար տարածքը մաքրվում է եւ պատրաստվում է ճամբարակայանը: Ճաշից հետո քննարկում ուղեկցորդի հետ: Այս կետից հրաշալի տեսարան է բացվում: Այստեղից կարող եք տեսնել ոչ միայն Իրանը, Բայազետը եւ Փոքր Արարատը, այլ նաեւ մեծ գագաթը: Քանի որ հաջորդ օրը դժվար ուղեւորություն է սպասվում, ճաշից հետո պատրաստվում են քնելու: Ջերմաստիճանի ցածր լինելու պատճառով հագուստ պետք է ընտրվի ըստ տվյալ կլիմայական պայմանների:
Օր 5
Այսօր լեռը բարձրանալու, գագաթին հասնելու գլխավոր օրն է: Մինչեւ արեւածագը` 03:00-ին, երբեմն 02:00-ին կամ 01:30-ին կախված եղանակային պայմաններից, պատրաստություններից եւ քննարկումներից հետո ժամանակն է հասնել գագաթին: Պետք է քայլել հանգիստ եւ դանդաղորեն: Ձեր ոտքերի տակ կտեսնեք Արարատի շողքը, որը ծածկում է դաշտավայրը: Սառցադաշտը սկսվում է 4200մ բարձրությունից: Այստեղ ուղեկցորդի կողմից ֆիքսված կայան կա, անհրաժեշտ կոշիկներն եք հագնում եւ սկսում` անվտանգության գոտիները կապած, կանոնավոր հերթականությամբ մեկ առ մեկ բարձրանալ լեռը: Այժմ դուք հարաբերական բարձրությամբ աշխարհի ամենաբարձր լեռան գագաթին եք – 5165մ: Ամպամածության բացակայության պարագայում դուք կտեսնեք նաեւ ողջ Արարատյան դաշտավայրը, Երեւանը, Կովկասյան լեռները, Էլբրուսը, ինչպես նաեւ Իրանը: Սովորաբար գագաթին ուժեղ քամի է լինում եւ այդ պատճառով հնարավոր չէ այնտեղ երկար մնալ: Նույն ճանապարհով վերադարձ դեպի 4200մ բարձրության վրա գտնվող հանգստավայր, անցնելով սարահարթերով եւ սառցահարթակներով: Ետ իջնելու համար մոտ 8 ժամ է պահանջվում եւ քանի որ դժվար է քնել 4200մ բարձրության վրա, մի քիչ դժվարություն կրելով իջնում եք 3200մ-ի վրա գտնվողճամբարակայանը: Ճաշից հետո հանգստի ժամ եւ տպավորությունների կիսում:
Օր 6
Նախաճաշից հետո բոլոր սարքավորումները բարձվում են ձիերի, ջորիների վրա եւ մոտ 5 ժամում հասնում եք 2000մ-ի վրա գտնվող Էլլի գյուղը, որտեղից բեռնատարով 1 ժամում հասնում եք հյուրանոց: Լոգանքից եւ հանգստից հետո հյուրանոցում սկսվում է տոնախմբություն Արարատ լեռան գագաթին հասնելու առթիվ: Օրվա մնացած մասն անցնում է Բայազետ դիտելով (Բայազետի բերդ Իսհակ փաշայի պալատ եւ խորոված համտեսելով):
Օր 7
Ուղեվորություն դեպի Վան: Ճանապարհին կանգառ Բերկրիր ջրվեժի մոտ: Այցելություն Վարագա վանք (Խրիմյան Հայրիկ, Րաֆֆի), Մհերի դուռ եւ Վանա կատվնոց: Այցելություն Աղթամար Կղզի` Սբ. Խաչ եկեղեցի, հանգիստ լողափին: Ճաշ “Ախթամար” ռեստորանում (Վանա տառեխ): Վանա բերդ, Վանի թանգարան: Գիշերակաց Վանում:
Օր 8
Մեկնում դեպի թուրք-վրացական սահման: Կանգառ Չլդր լճի մոտ: Ճաշ Ախալցխեում: վրաց-հայկական սահմանի հատում: Ժամանում Երեւան:
Պատվիրել այս էքսկուրսիան

ԱՐԵՎԵԼՔ-ԱՐԵՎՄՈՒՏՔ

Արեւելյան եւ Արեւմտյան Հայաստանում շրջագայության ծրագիր
Սեզոնը - Գարուն, ամառ, աշուն
Տևողությունը - 14 օր

Օր 1
Ժամանում Երեւան, տեղափոխում հյուրանոց: Երեկոյան փոքր շրջայց քաղաքում` Կասկադ, Օպերա, Հյուսիսային պողոտա, Հանրապետության Հրապարակ, երգող շատրվաններ, բար գալստյան խնույք:
Օր 2
Շրջայց Երեւանւոմ` Էրեբունի թանգարան, Մատենադարան, Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Մայր Հայաստան:
Օր 3
Ուղեւորություն դեպի Գառնի, Գեղարդ, խնջույք Գառնու ձորում:
Օր 4
Էքսկուրսիա դեպի Էջմիածին` Սբ. Հռիփսիմե եւ Սբ. Գայանե եկեղեցիներ, Սբ Էջմիածնի Մայր տաճար, Զվարթնոց, Սարդարապատի հուշահամալիր եւ թանգարան
Օր 5
Ուղեւորություն դեպի Արեւմտյան Հայաստան` Գյումրի (շրջայց քաղաքում), Հայ-վրացական սահմանի անցում Բավրայում: Ախալքալակ, Ախալցխե, Վրաց-Թուրքական սահմանի անցում Վալեում: Ժամանում Կարս, շրջայց քաղաքում` Եղիշե Չարենցի հայրական տունը, Սբ. Առաքելոց վանքը, Կարսի բերդը, թանգարանը, ռուսական գիմնազիաներ: Գիշերում հյուրանոցում:
Օր 6
Կարսից մեկնում Անի, շրջայց Անիում` Մայր տաճար, Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, Գագիկաշեն, Տիգրան Հոնենց, Փրկչի եկեղեցիներ, Կուսանաց վանք, Մանուչեի մզկիթ, բերդապարիսպներ: Այցելություն Դիգոր (Հայկական Տիկոր), Իգդիր` շրջայց քաղաքում, Արեւելյան Բայազետ` շրջայց քաղաքում, Դարոինքի բերդ, Իսհակ Փաշայի պալատ, Չալդրան, Բերկրիի ջրվեժ, ժամանում Վան, գիշերում Վանում:
Օր 7
Այցելություն Վարագա վանք (Խրիմյան Հայրիկ, Րաֆֆի), Մհերի դուռ եւ Վանա կատվնոց: Այցելություն Աղթամար Կղզի` Սբ. Խաչ եկեղեցի, հանգիստ լողափին: Ճաշ “Ախթամար” ռեստորանում (Վանա տառեխ): Վանա բերդ, Վանի թանգարան: Գիշերակաց Վանում:
Օր 8
Մեկնում Մուշ: Ճանապարհին կանգառ Դատվանում, Նեմրութ լեռան խառնարանի լիճ: Մեկնում Բիթլիս` շրջայց քաղաքում: Երեկոյան ժամանում Մուշ, գիշերակաց Մուշում:
Օր 9
Շրջայց Մուշում` այցելություն Մուշի կենտրոնական եկեղեցի, Մշո Սբ. Առաքելոց եկեղեցի, Սբ. Կարապետ (Աշտիշատի վանք): Ուղեւորություն Էրզրում, Կանգառ Սուլուխի կամրջի մոտ: Շրջայց Էրզրումում` (Բերդը, 2 մինարեթներով պալատը, հայկական եկեղեցին): Գիշերակաց Էրզրումում:
Օր 10
Ուղեւորություն դեպի Բասեն` Բասենի բերդ, Խորասան` շրջայց քաղաքում, Սարիղամիշի շրջան: ժամանում Կարս, գիշերում Կարսում:
Օր 11
Այցելություն Արդահան` շրջայց քաղաքում: Մեկնում դեպի թուրք-վրացական սահման: Վերադարձ Երեւան:
Օր 12
Ազատ օր
Օր 13
Ուղեւորություն դեպի Խոր Վիրապ եվ Նորավանք
Օր 14
Տեղափոխում օդանավակայան, մեկնում:
Պատվիրել այս էքսկուրսիան


Imega Tour and Travel © 2006-2017