Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Ընդհանուր պայմաններ


Բնակատեղի (բնակարան, առանձնատան) վարձակալության պայմանները

Ընդհանուր

  • Բնակատեղի ընդունումը` ժ.13:00, հանձնումը` ժ.12:00:
  • Բնակատեղի վարձակալման ժամկետը ամենաքիչը 5 օր է: Անկախ վարձակալության պատվերի ժամկետից 5 օրվա գումարը վերադարձման ենթակա չէ:
  • Բնակատեղը տրամադրվում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված հյուրերի քանակին համապատասխան անկողնային սպիտակեղենով եւ սրբիչներով: Լրացուցիչ սպիտակեղեն, սրբիչներ, ինչպես նաեւ անձնական հիգիենայի իրեր, մաքրող նյութեր տրամադրվում է միայն նախօրոք պատվիրելու եւ համապատասխան վճարի դեպքում:
  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կատարել վերանորոգման աշխատանքներ, կահույքի հիմնավոր տեղափոխում:
  • Արգելվում է տրամադրվող բնակատեղում կազմակերպել եւ անցկացնել այնպիսի միջոցառումներ, որոնք կարող են խանգարել հարակից բնակիչներին եւ խաթարել բնակատեղի շրջակայքի ընդհանուր կարգուկանոնը:
  • Բնակատեղի գինը չի ներառում ջրի, էլեկտրաէներգիայի, ջեռուցման, բջջային հեռախոսազանգերի վարձերը: Այդ ծախսերի հաշվարկը և վճարումը կատարվում է վարձակալության ժամկետի ավարտին:
  • Երկարաժամկետ տրվող բնակարանները ամսեկան վարձավճարով հնարավոր է վարձակալել առնվազն 3 ամիս ժամկետով վարձակալելու դեպքում:
  • Երկարաժամկետ վարձակալության դեպքում պատվիրատուն վարձակալության ժամկետի սկզբում բացի առաջին ամսվա վարձավճարը պարտավոր է վճարել նաև վերջին ամսվա վարձավճարը, որը մինչ վարձակալության ժամկետի լրանալը հանդիսանում է գրավ պայմանագրով հաստատված պայմանների  խախտման դեպքում:

 

Պատվիրատուն

  • գբնակատեղն ընդունելիս Կատարողի պատասխանատու անձին պարտավոր է տեղեկացնել առկա թերությունների մասին, նշել դժգոհություններն ու հիմնավորել դրանք երկկողմանի հաստատված համաձայնության շրջանակներում, հակառակ դեպքում հետագա բոլոր թերությունների պատասխանատվությունը կրում է պատվիրատուն, եթե դրանք չեն առաջացել բնական ճանապարհով:
  • պարտավորվում է բնակատեղը հանձնել պատշաճ վիճակում, վարձակալման ընթացքում իր առաջացրած թերությունները վերացրած, ինչպես նաեւ խնայողաբար վերաբերվել բնակատեղի գույքի եւ տեխնիկայի հետ, իսկ վնասելու կամ կորցնելու դեպքում փոխհատուցել դրա արժեքը, կամ հոգալ վերանորոգման ծախսերը:
  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդրի կամ դժվարության մասին հնարավորին շուտ տեղեկացնել Կատարողին:
  • բնակատեղի վարձակալման ժամկետը երկարաձգելու ցանկության դեպքում պարտավորվում է առնվազն 5 օր առաջ այդ մասին հայտնել Կատարողին, հակառակ դեպքում վարձակալման ժամկետից ավելի զբաղեցված յուրաքանչյուր օրվա համար վճարում է 1 օրվա արժեքը եւ 30% տուգանք:
  • չի կարող բնակատեղը հանձնել երրորդ անձի, առանց Կատարողի համաձայնության:
  • Եթե պատվիրատուն իր կամքով ցանկանում է դադարեցնել բնակատեղի վարձակալությունը և այդ մասին առնվազն 5 օր առաջ տեղյակ է պահում Կատարողին, ապա նրան վերադարձվող գումարը հաշվարկվում է (վարձակալության ժամկետի ավարտին մնացած օրեր - 5 ) * 1 օրվա օրավարձ* 50% գումար: Եթե պատվիրատուն առնվազն 5 օր առաջ տեղյակ չի պահել կամ վարձակալության ավարտին մնացած ժամանակահատվածը քիչ է 5-ից, ապա ոչ մի գումար վերադարձման ենթակա չէ: 

Կատարողը

  • պարտավորվում է տրամադրել բնակատեղին առնըչվող անհրաժեշտ տվյալները (գտնվելու մոտավոր վայրը, ներքին կահավորանքի մանրամասները, լուսանկարներ եւ այլն):
  • պարտավորվում է ապահովել պատվիրված բնակատեղի կամ նրան համարժեք (կարգով եւ համալրմամբ) մեկ այլ բնակատեղի տրամադրում առանց որեւէ հավելյալ գումարի:
  • պարտավորվում է տրամադրել բնակատեղի ճշգրիտ հասցեն եւ հեռախոսը, երկողմանի համաձայնությամբ հաստատված պատվերը վերջնական հաստատելուց հետո միայն:
  • իրավունք ունի պարբերաբար տեղեկանալ բնակատեղում ապրող հյուրերի թվի, սեռի, տարիքի եւ ազգության մասին:
  • պարտավորվում է բնակատեղում ծագած ցանկացած խնդիր լուծել առավելագույնը 24 ժամվա ընթացում, եթե դրանք չեն կրում տվյալ թաղամասի կամ շենքի համար ընդհանուր բնույթ, իսկ 24 ժամվա ընթացքում ծագած խնդիրը չլուծելու դեպքում սեփական միջոցների հաշվին կատարել Պատվիրատուի տեղափոխումը համարժեք բնակատեղ կամ վերադարձնել Պատվիրատուի կողմից բաց թողնված օրերի քանակին համապատասխան գումար` նրա կողմից կատարած փաստացի պատվերի գումարի չափով` 1 օրվա հաշվարկով:
  • իրավունք ունի վաղաժամ դադարեցնել բնակատեղի վարձակալությունը, եթե Պատվիրատուի կողմից խախտվել են այստեղ ամրագրված նրա պարտավորությունները եւ այդ դեպքում Պատվիրատուին որեւէ գումար ետ վերադարձման ենթակա չէ:
  • պատասխանատվություն չի կրում ընդհանուր բնույթ կրող իրավիճակների դեպքում եւ որեւէ գումար հետ չի վերադարձնում:
  • իրավունք ունի տրամադրել այլ բնակատեղ, ինչպես նաեւ պահանջել լրացուցիչ վճար, եթե պատվիրատուն ժամանում է երկկողմանի համաձայնությամբ հաստատված ժամկետից շուտ:
  • պատասխանատվություն չի կրում բնակատեղում կորած, կոտրված, վնասված Պատվիրատուի սեփականություն հանդիսացող իրերի համար:
  • իրավունք ունի նախօրոք զգուշացնելուց հետո մուտք գործել Պատվիրատուի վարձակալած բնակատեղ, իսկ նրա բացակայության կամ անհասանելի լինելու դեպքում` նաեւ առանց զգուշացման, եթե դա պայմանավորված է խիստ անհրաժեշտությամբ:

Վարձույթով մեքենաների պատվիրման պայմանները
  • Մեքենաների վարձակալության նվազագույն ժամկետը`24 ժամ,
  • Անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`անձնագիր, վարորդական իրավունք, վճարման ձևից կախված` կրեդիտ քարտ,
  • Վարձակալողի նվազագույն թույլատրելի տարիքը` 21 տարեկան,
  • Թույլատրելի նվազագույն վարորդական ստաժը` 1 տարի,
  • ՀՀ և ԼՂՀ սահմաններից դուրս երթևեկելն արգելվում է,
  • Մեքենաները հանձնվում և ընդունվում են վառելիքով լիցքավորված,
  • Նախնական պատվերի դեպքում մեքենաների հանձնում-ընդունումը հնարավոր է իրականացնել նաև օդանավակայանում,

• Վարձակալության ժամկետի հաշվարկը սկսվում է այն վերցնելու պահից, նախատեսված ժամկետից 1 ժամ ուշացնելու դեպքում հաշվարկվում է հաջորդ ամբողջ օրն ամբողջությամբ:

• Վճարման ընդունվում են` American Express, Diners Club, Eurocard / Mastercard, Visa. Որոշակի հավելավճարի դեպքում մեքենաների վարձակալությունը հնարավոր է նաև վարորդով


Հյուրանոցների ամրագրման պայմանները Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում


Ընդհանուր դրույթներ

  • IMEGA Tour and Travel-ը Հայստանում և Լեռնային Ղարաբաղում հյուրանոցների ամրագրման և այլ տուրիստական ծառայություններ մատուցող տուր օպերատոր է:
  • iMEGA Tour and Travel, այսուհետ Կատարող, ամրագրման հայտ ներկայացրած հաճախորդին` այսուհետ Պատվիրատուին մատուցում է հյուրանոցի ամրագրման ծառայություն միայն այն պայմանով, որ նա նախապես ծանոթացել է ամրագրման սույն պայմաններին: 
  • Կատարողը հյուրանոցների ամրագրումն իրականացնում է նշված հյուրանոցների հետ համագործակցության պայմանագրերի հիման վրա:
  • Յուրաքանչյուր հյուրանոցի ամրագրում իրականացվում է տվյալ հյուրանոցի կողմից առաջադրվող ամրագրման պայմանների հիման վրա:

Ծառայության պատվիրումը

  • Ծառայության պատվերն իրականացվում է առաջարկվող հայտաձևի մեջ անհրաժեշտ տվյալների հավաստի լրացման  և այն Պատվիրատուին ուղարկելու, ինչպես նաև հեռախոսով, էլ-փոստով և կապի այլ միջոցներով ստացված ամրագրման հայտերի միջոցով: 
  • Հայտի նախնական հաստատումը կատարվում է IMEGA Tour and Travel ընկերության աշխատակցի կողմից այն ստանալուց ոչ ուշ քան 48 ժամվա ընթացքում: Ոչ աշխատանքային կամ տոնական օրերի ընթացքում ուղարկված հայտերը սպասարկվում են առաջիկա աշխատանքային օրը: Որոշ առանձնահատուկ դեպքերում (բարձր զբաղվածության սեզոն, հյուրանոցի գերծանրաբեռնվածություն) IMEGA Tour and Travel-ն իրեն իրավունք է վերապահում  նախնական ամրագրված հյուրանոցը փոխարինել մեկ այլ` նույնատիպ կամ առավել բարձրակարգ հյուրանոցով առանց Պատվիրատուի համար բնակության ծախսերի փոփոխության: Այդ դեպքում ամրագրման բաժնի պատասխանատուն անմիջապես կտեղեկացնի ձեզ կատարված փոփոխությունների մասին:

 

Արժեքը

  • Պատվիրվող ծառայության գինը որոշվում է Պատվիրատուի կողմից պատվիրման պահին IMEGA Tour and Travel-ի  www.imegatour.com  կայքում գործող գնով:
  • Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բոլոր հյուրանոցների գները ներկայացված են USD, AMD, RR, EUR  արժույթներով և գործում են անհատական պատվերների համար: Խմբակային հայտերի համար գները ենթակա են վերանայման:
  • Բոլոր գները ներառում են նախաճաշի և տեղական հարկերի (ԱԱՀ) արժեքները, եթե այլ բան նշված չէ:
  • Համարների ամրագրումն իրականացվում է ինչպես երաշխիքային սկզբունքով (կանխավճար, ամբողջ արժեքի վճարում, առաջին օրվա  արժեքի վճարում) այնպես էլ չերաշխավորված ամրագրման սկզբունքով (վճարումը կատարվում է ժամանելուց հետո կանխիկ` մեր գրասենյակում կամ հյուրանոցում):

Ուշադրությո՛ւն

  • Ոչ երաշխավորված սկզբունքով ամրագրման դեպքում Կատարողը հյուրանոցում ազատ տեղերի առկայությունը երաշխավորում է միայն պատվերի հաստատման օրվա դրությամբ: 
  • Այլ հյուրի կողմից ամրագրման երաշխավորված հայտի ստացման դեպքում հյուրանոցն իրեն իրավունք է վերապահում առաջնահերթություն տալ այդ հայտին և չեղարկել ոչ երաշխավորված ամրագրումն` այդ մասին տեղյակ չպահելով հայտատուին:
  • Պատվիրատուն պարտավոր է Կատարողին ժամանակին տեղյակ պահել երաշխավորված ամրագրումի վճարման համար: Եթե վճարումը չի կատարվում սահմանված ժամկետում,  IMEGA Tour and Travel իրավունք ունի չեղարկել կատարված ամրագրումը:
Ծառայության համար վճարման հնարավոր ձևերն ու պայմանները
  • Անհատական ամրագրումների դեպքում վճարումը պետք է կատարվի առնվազն հյուրի ժամանելուց 72 ժամ առաջ: 
  • Վճարման ժամկետների լրացուցիչ պայմանները կնշվեն Կատարողի կողմից ամրագրման հաստատման պայմաններում:
Վճարում բանկային փոխանցումով
  • Կատարողի պատվիրված ծառայություններրի վճարման համար Պատվիրատուի հաշվին է փոխանցում վերջինիս կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում նշված չափով գումար: 
  • Փոխանցումը կատարելուից հետո Պատվիրատուն պարտավոր է IMEGA Tour and Travel-ին ներկայացնել վճարման անդորրագրի պատճեն, որ պետք է ներառի հետևյալ տվյալները` ամսաթիվ, գումարի չափ, փոխանցման համար, փոխանցողի անուն/ազգանուն, ամրագրման համարը, որ ներկայացված է պատվերի հաստատման մեջ: 
  • Ուշադրությո՛ւն
  • Բլոոր բանկային փոխանցումները կատարում է Պատվիրատուն: 
Կանխիկ վճարումը IMEGA Tour and Travel-ի գրասենյակում կամ հյուրանոցում
  • Չերաշխավորված ամրագրման դեպքում Պատվիրատուն կարող է վճարումը կատարել IMEGA Tour and Travel-ի գրասենյակում կամ հյուրանոցում`  կանխիկով: 
  • Քարտային վճարումների դեպքում ամրագրման արժեքը ենթակա է վերանայման ըստ Հյուրանոցի պայմանների:

Ուշադրությո՛ւն

  • Ոչ երաշխավորված սկզբունքով ամրագրման դեպքում Կատարողը հյուրանոցում ազատ տեղերի առկայությունը երաշխավորում է միայն պատվերի հաստատման օրվա դրությամբ: 
  • Այլ հյուրի կողմից ամրագրման երաշխավորված հայտի ստացման դեպքում հյուրանոցն իրեն իրավունք է վերապահում առաջնահերթություն տալ այդ հայտին և չեղարկել ոչ երաշխավորված ամրագրումն` այդ մասին տեղյակ չպահելով հայտատուին:

Անվտանգությունն ու գաղտնիությունը
  • Ամրագման համար տրամադրվող տեղեկատվությունն օգտագործվում է բացառապես Կատարողի կողմից` պատվիրված ծառայությունների մատուցումն ապահովելու համար:
  • Կատարողը պարտավորվում է ամրագրման համար Պատվիրատուի կողմից ստացված անձնական տվյալներն առանց նրա համաձայնության չհրապարակել, չփոխանցել, ժամանակավոր օգտագործման չհանձնել երրորդ անձանց կամ կազմակերպույթունների: 
  • Սույն պայմանը չի վերաբերվում Հյուրանոցներին, որոնք ստանում են Պատվիրատուի անձնական տվյլաները` ամրագրման և ծառայության մատուցման համար:


Ամրագրումը չեղյալ համարելու պայմանները
  • Սահմանված ժամկետից շուտ ամրագրումից հրաժարվելու դեպքում Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին փոխանցել նրա կատարած երաշխավորական վճարումները` գանձելով միայն բանկային փոխանցման ծախսերը:
  • Սահմանված ժամկետից ուշ ամրագրումից հրաժարվելու (տարբեր հյուրանոցների համար գործում են տարբեր պայմաններ) կամ հյուրանոց չգալու դեպքում Պատվիրատուն գանձում է առաջին օրվա սպասարկման համար նախատեսած բոլոր ծախսերը:
  • Սույն պայմանները վերաբերվում են միայն անհատական ամրագրումներին:  Խմբակային ամրագրումների դեպքում գործում են հատուկ պայմաններ, որոնք նշվում են խմբակային ամրագրման պայմանագրում:

Պատասխանատվությունը
  • Ամրագրման այս համակարգը նախատեսված է անհատական օգտագործման համար, այս կայքում հրապարակված ցանկացած նյութի օգտագործումն առանց IMEGA Tour and Travel-ի գրավոր համաձայնության` արգելվում է:
  • IMEGA Tour and Travel-ն իր վրա պատասխանատվություն չի վերցնում և չի երաշխավորում, որ ներկայացված տեղեկատվության ինչ-որ մասը կարող է հնացած կամ սխալ լինել: 
  • IMEGA Tour and Travel-ը պատասխանատվություն չի կրում հյուրանոցների կողմից մատուցվող ծառայությունների որակի համար:
  • IMEGA Tour and Travel-ը պատասխանատվույթուն չի կրում Պատվիրատուի կողմից ամրագրման համար ներկայացված որևէ տվյալի սխալ լինելու համար: Պատվիրատուն պետք է ուշադիր լինի հատկապես իր էլ-փոստը ճիշտ գրելիս, որովհետև հետագա ամբողջ նամակագրությունն իրականացվում է այդ փոստի միջոցով:
  • Ամրագրում կատարող անձը ներկայացնում է բոլոր զբոսաշրջիկների շահերը, պատասխանատվություն է կրում Կատարողին ներկայացվող նրանց անձնական տվյալների իսկության և հյուրերի կողմից բոլոր վերոնշյալ պարտավորությունների կատարման համար` ներառյալ պատվերի համար վճարումն ու նրանից հրաժարումը: 
  • Կողմերն ազատվում են պատասխանատվությունից վերոնշյալ փոխադարձ պարտավորությունների կատարմանը խանգարող անհաղթահարելի ուժի առկայության դեպքում (ֆորս-մաժոր):  Այդպիսի իրավիճակի առաջացման դեպքում կողմերից յուրաքանչյուրը պարտավորվում է տեղեկացնել մյուսին հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Այլ պահանջներ
  • Հաճախորդի կողմից պատվիրված ծառայություններից դժգոհելու կամ ընդհանրաpես հրաժարվելու ցանկության դեպքում Պատվիրատուն պարտավոր է գրավոր տեղեկացնել IMEGA Tour and Travel ընկերությանն առավելագույնը 3 օրվա ընթացքում: Այլ պայմաններ
  • Կատարողն իրեն իրավունք է վերապահում առանց նախնական իրազեկման փոփոխութjուններ, լրացումներ և կրճատումներ անելու սույն կայքում առաջարկվող ծառայությունների մատուցման պայմանների և կարգի մեջ:

 


Imega Tour and Travel © 2006-2017