110 Nalbandyan Str. 0001 Yerevan, Armenia
+37410 519-890

Tour operator in Armenia


  • Armenian version English version Russian version French version Italian version

Haghartsin





All Images

Century of Foundation: XIII Date of Foundation: 1281 Region: Tavoush Location: Near Dilijan town This monastic group of buildings, near the town of Dilijan includes three churches, two gavits (one in ruins), a refectory, a group of chapels and several khachkars. The principal church St. (Sourb) Astvatsatin was built in 1281 as a cupola structure with a tall drum. The south entrance is crowned with decorative moldings. All the walls, except the west one, have two triangular niches on the outside. The most ancient of the group is the church of Saint Grigor (11th century) with its cupola on an octagonal drum. A second near-by gavit is rectangular in shape and built in the 12th century. The small church of Saint Stepanos (1244), of the cupola type, is an elegant structure with finely worked motifs. The refectory built in 1248 by the architect Minas, is one of the best representatives of medieval Armenian architecture: a structurally daring concept is divided into a pair of communicating square halls, roofed with intersecting arches.

Comments (1)
From : Saqo, 20 November 2010, 14:29
Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան մասում: Մարզկենտրոնը Իջևանն է: Տարածքը - 2704 քառ. կմ Գյուղատնտեսական հողատարածքը - 93574 հա այդ թվում՝ վարելահողեր - 27294 հա Քաղաքային համայնքներ - 4 Գյուղական համայնքներ - 58 Գյուղական բնակավայրեր -61 Բնակչությունը, 2003թ. հունվարի 1-ի դրությամբ, 134.3 հազ. մարդ այդ թվում՝ քաղաքային - 50.6 հազ. մարդ գյուղական - 83.7 հազ. մարդ ՀՀ Տավուշի մարզի գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքի հյուսիս-արևելյան հատվածում։ Ընդգրկում է Իջևանի, Տավուշի (նախկինում` Շամշադին), Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ` Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ ՀՀ պետական սահմանից մարզին բաժին է ընկնում 400 կմ հատված, որից 352-ը՝ Ադրբեջանի հետ։ Մարզի կենտրոնով դեպի հյուսիս-արևելք հոսում է Աղստև գետը։ Ծովի մակերևույթին ամենամոտ կետը (ՀՀ ռելիեֆի ամենացածր կետը) գտնվում է Դեբեդավան գյուղի մոտ՝ 380 մ․, ամենաբարձր կետը` Միափորի լեռնաշղթայի Մուրղուզ լեռն է՝ 2993 մ։ ՀՀ Տավուշի մարզը տարածվում է Փոքր Կովկասի լեռնաշղթաների արտաքին շարի վրա(Վիրահայոց, Գուգարաց և Միափորի լեռներ)։ Գտնվում է ՀՀ չափավոր խոնավ տարածաշրջանում։ Արևափայլքի տարեկան տևողությունը 1900-2000 ժամ է։ Ամառները լինում են տաք, ձմեռները՝ մեղմ։ Գետերը պատկանում են Կասպից ծովի (Քուր գետի) ավազանին և սնվում են հալոցքային, ստորերկրյա և անձրևային ջրերից։ Բնական լիճը` Դիլիջանի մոտ գտնվող Պարզ լիճն է։ 1970-1980թթ. կառուցվել են Ջողազի, Հախումի, Տավուշի, Այգեձորի և Իջևանի ջրամբարները։ Մարզի բնությունը գեղատեսիլ է։ Ընդհանուր մակերեսի 51%-ը զբաղեցնում են խառն անտառները, որոնք աչքի են ընկնում բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, բնական ժառանգության անզուգական հուշարձաններով։ Բնության նախաստեղծ վիճակի պահպանության, առավել հարստացման և տեղական պայմաններում նոր տեսակների ստացման նպատակով Աղստևի ավազանում ստեղծված են Դիլիջանի պետական արգելոցը և Իջևանի անտառային այգին (դենդրոպարկը)։ Մարզի և հատկապես Աղստևի հովտի բնակլիմայական պայմանները (մեղմ կլիմա, թթվածնով հարուստ լեռնային մաքուր օդ, հանքային բուժիչ ջրեր, անտառներ, դեղաբույսերով հարուստ լեռնաշխարհ) չափազանց նպաստավոր են բնակչության հանգստի կազմակերպման, առողջության վերականգման և միջազգային տուրիզմի ծավալման համար։ ՀՀ Տավուշի մարզի տարածքը չափազանց հարուստ է պատմամշակութային կառույցներով՝ վանքային համալիրներ, բերդեր, խաչքարեր, կամուրջներ, դամբարաններ, հուշակոթողներ, հուշաղբյուրներ: Հատկանշական են Գոշավանքը, Հաղարծնի ու Մակարավանքի համալիրները, Տավուշ բերդը և այլն։ Տավուշի մարզում է գտնվում ՀՀ ամենախոշոր աղյուսակերտ եկեղեցին՝ Կիրանցի վանքը։ Մարզը զբաղեցնում է ՀՀ տարածքի 9.1%-ը, 1 քառ.կմ-ի վրա ապրում է 50 մարդ: ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է հանրապետության բնակչության ընդհանուր թվաքանակի 4.2%-ը։ Բնակչության 62.3%-ը բնակվում է գյուղական վայրերում։ Մարզը հանրապետության վառ արտահայտված գյուղատնտեսական շրջաններից է։ ՀՀ Տավուշի մարզկենտրոնը Իջևան քաղաքն է (մինչև 1919թ.-ը՝ Քարվանսարա), որի բնակչությունը 2003թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 20.3 հազ. բնակիչ։ Գտնվում է Երևանից 137 կմ հեռավորության վրա։ Ողջ հյուսիս-արևելյան հատվածի վարչական, արդյունաբերական, կրթամշակութային կենտրոնն է և տրանսպորտային հանգույցը։ Քաղաքի արդյունաբերության հիմնական ուղղությունը մշակող արդյունաբերությունն է(մասնավորապես`փայտամշակումը, մետաղամշակումը, սննդամթերքի, հանքային ջրի և գինու արտադրությունները): Իջևան քաղաքը հայտնի է նաև գորգագործությամբ:

Leave comment



Imega Tour and Travel © 2006-2017