<<Ծովասար>> ռեստորան

<<Ծովասար>> ռեստորանը գտնվում է  Սևանա լճի ափին, Սևան – Գավառ ճանապարի  7-րդ կիլոմետրի վրա: Այս ռեստորանը Սևանի ափին իր այցելուներին հնարավորություն է տալիս ճաշել և միևնույն ժամանակ վայելել ռեստորանից բացվող լճի սքանչելի տեսարանը:

13164215_1052277794853533_8779646821843212044_n

<<Ծովասար>> ռեստորանում դուք կարող եք պատվիրել ճաշ և ընթրիք ամբողջ ընտանիքի համար ամենամատչելի գներով: «Ծովասար» ռեստորանում ներկայացված են ինչպես հայկական ավանդական ուտեստներ, այնպես էլ եվրոպական կոնտինենտալ խոհանոց:

13178612_1052277828186863_2279884048926147265_n

Բացի այդ այս ռեստորանի  խոհարարները Ձեր իսկ ներկայությամբ կպատրաստեն համեղ և թարմ ձկան, ինչպես նաև գառան և խոզի մսից պատրաստված խորոված և ամառային խորոված՝  հայկական խոհանոցի լավագույն ավանդույթների համաձայն: