Ամանորյա եռուզեռից հետո, նկատվում է ճամփորդողների թվի կտրուկ նվազում: Միգուցե դա բացատրվում է գումարի սահմանափակությամբ և ամանօրյա պարտքերը փակելուց հետո նորից կվերսկսվի ճամփորդողների հոսքը. միգուցե: Կամ էլ ճանապարհորդել ցանկացողները սպասում են նոր «թարմ» ուղղությունների: Բայց պետք է հիասթափեցնենք նման հաճախորդներին, քանի որ այս պահին Հայաստանից արտերկիր մեկնելու նոր ուղղություններ կարծես թե չեն պլանավորվում: Մինչ ամառ պահպանվելու են ավանդական ուղղությունները` Դուբայ, Եգիպտոս, Շրի Լանկա , Թայլանդ, Հորդանան, Իսրայել, Մալդիվյան և Սեյշելյան կղզիներ և այլն: Իսկ արդեն գարնան վերջում և ամռան սկզբին կավելանա այլընտրանքային ուղղությունների և չարտերային թռիչքների թիվը` Հունաստան, մասնավորապես Կրետե կղզի և Խալկիդիկի թերակղզի, Բուլղարիա` Վարնա և Բուրգաս կուրորտներ, Կիպրոս, Թուրքիա և իհարկե ամենաէժան հանգստի երկիրը` Վրաստան: Իսկ թե ինչ նոր ուղղություններ կլինեն ամռան համար, դեռ առաջինը կիամանաք` հետևելով Իմեգայի բլոգի լրահոսին:
Հուսով ենք ավիաընկերությունները բարեխիղճ կգտնվեն այս տարի և նախորդ տարվա նման տոմսերի գների արհեստական աճ չի նկատվի:




0 Comments
You can be the first one to leave a comment.