ՄԱԿ-ի կանխատեսումներով 2012-ին զբոսաշրջիկների աճը կնվազի

January 18, 2012 Armenian Travel News

2011 թվականին համաշխարհային զբոսաշրջային հոսք 20110-ի համեմատ ավելացել է 4.4 տոկոսով` հասնելով 980 միլիոնի: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության զեկույցում: Փորձագետների կարծիքով 2012 թվականին աճը կդանդաղի 3-4 տոկոսով, իսկ մինչ 2030 թվականը տարեկան կհաշվվի մոտ 1.8 միլիարդ զբոսաշրջիկ:

Կազմակերպության կայքէջում տեղադրված գրաֆիկից պարզ է դառնում, որ զբոսաշրջիկների 50 տոկոսից ավելին` 503 մլն մարդ, գերադասում է այցելել Եվրոպա: Երկրորդ տեղում է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը`216 մլն, երրորդում` Հարավային և Հյուսիսային Ամերիկաները` 156 մլն:

2011թվականին զբոսաշրջային հոսքն ավելացել է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, բացի Մերձավոր Արևելքից`-8 տոկոս, Աֆրիկայից` 0 տոկոս: Սա կապված է արաբական երկրների հուզումներով, որոնց արդյունքում Եգիպտոսի, Թունիսի և այլ զբոսաշրջային երկրների այցելուների թիվն էապես կրճատվեց:

Ենթադրվում է, որ 2012 թվականին Մերձավոր Արևելքում զբոսաշրջիկների թիվը 0-5 տոկոսով կավելանա, Աֆրիկայում` 4-6 տոկոսով, այս տարի Եվրոպա կայցելի 2-4 տոկոսով ավելի զբոսաշրջիկ, քան նախորդ տարի:

2000 թվականից ի վեր գրանցվել է համընդհանուր զբոսաշրջային հոսքի նվազում երեք անգամ` 2001, 2003 և 2009 թվականներին: Վերջին ճգնաժամի պատճառով նրանց հոսքը կրճատվեց միանգամից 3.9 տոկոսով:

0 Comments

You can be the first one to leave a comment.

Leave a Comment


Designed by WPZOOM