Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Տուր ինֆո


Աշխարհագրություն

Հայաստանը գտնվում է հարավային Անդրկովկասում` Եվրոպայի և Ասիայի միջև ընկած կրոնական ու պատմամշակութային քառուղիներում: Երկրի տարածքը կազմում է 29743 կմ² (11490 մղոն²), որն իր չափսերով համապատասխան է Բելգիային կամ ԱՄՆ-ի Մերիլանդ նահանգին:

Հին աշխարհագետների գրքերում հայկական բարձրավանդակը հաճախ անվանվում էր <Լեռնային կղզի> կամ <Փոքր Ասիայի Տանիք>: Ծովի մակարդակից երկրի միջին բարձրությունը մոտ 1800 մետր է: Ներկայումս երկիրը չունի մուտք դեպի ծով, ի տարբերություն պատմական անցյալի, երբ Տիգրան Մեծ թագավորի օրոք երկիրը ձգվում էր Միջերկրական ծովից մինչև Կասպից ափեր և ավելի քան տասն անգամ մեծ էր ներկայիս Հայաստանից: Այժմ Հայաստանի Հանրապետությունը հյուսիսից սահմանակից է Վրաստանին, հարավից` Իրանին, արևմուտքից` Թուրքիային և արևելքից ու հարավից` Ադրբեջանին:

Հանրապետության մայրաքաղաք Երևանն իր օրրանն է խարիսխել Արարատյան դաշտի հյուսիս-արևելյան մասում: Քաղաքի հարավ-արևելյան հորիզոնում որպես հզոր պատմական անցյալի լուռ վկա և ապագայի վառ փարոս վեր է խոյանում Արարատ լեռը, իսկ հյուսիս արևմուտքում ուրվագծվում է Արագածը` ներկայիս Հայաստանի ամենաբարձր լեռը (4090մ).: Այս քառագագաթ հսկան ճանապարհորդ-լեռնագնացների համար դեռևս կիսատ բացահայտված դրախտ է:

Երկիրը լեռնային է և լեռնային գոտու գերիշխող բարձրությունն ավելի քան 2000 մետր է: Այստեղ ամենացածր կետը սահմանային Արաքս գետի հովիտն է, ուր բարձրությունը կազմում է 390մ ծովի մակարդակից: Ջրային քարտեզը կազմված է մոտ 200 արագահոս գետերով: Բացի այդ կան նաև 200-ից ավել տարբեր բաղադրության ու ջերմաստիճանի հանքային աղբյուրներ:Գետերն այստեղ հարավային Կոկասի երկու մեծ գետերի` Արաքսի և Քուռի վտակներն են: Ախուրյան, Հրազդան, Քասախ, Արփա և Որոտան գետերը հոսում են դեպի Արաքս, իսկ Դեբեդն ու Աղստևը` Քուռ:

Երկրի լանդշաֆտն օժտված է անսահման գեղեցկությամբ և բազմազանությամբ: Անապատային ու կիսաանապատային գոտիներն անցում են կատարում ալպիականի, լեռնային գագաթներն իջնում են դեպի հարթավայրերն ու բերրի դաշտերն, իսկ վաղ անցյալից մնացած հրաբխային բազում հետքեր կարելի է տեսնել ամենուր սփռված բազալտե սյուների, քարանձավների և զարմանահրաշ կերտվածքի ժայռերի ձևով:

Սևանա լիճը, որը ծածկում է երկրի մակերևույթի 5%-ը և գտնվում է ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա, աշխարհի ամենամեծ, բարձրադիր քաղցրահամ լճերից է: Տարիների ընթացքում անընդհատ բնական և մարդկային գործոնների պատճառով փոփոխված լճի ավազանն այժմ հնագիտական պեղումների համար անգնահատելի գանձարան է:

Հայաստանը հարուստ է հրաբխային ծագման քարային բազմաթիվ ռեսուրսներով` պեմզա, մարմար, պեռլիտ, կրաքար, բազալտ, գրանիտ և տուֆ: Բացի վերը նշվածներից այստեղ կան նաև երկաթի, բոքսիտի, մոլիբդենի, ցինկի, օբսիդիանի, արծաթի, ոսկու, պլատինի, ադամանդի և բազմաթիվ կիսաթանկարժեք քարերի հանքեր:

Երկրի հողերի միայն մեկ երրորդ մասն է մշակովի, որն էլ դարձել է բարեբեր ժողովրդի համառ ջանքերի շնորհիվ: <Քարից հաց ենք քամում> ժողովրդական  ասույթը վառ ապացույց կարող է հանդիսանալ վերը նշվածին: Իզուր չէ ծագմանը վերաբերող տեղական լեգենդն այն մասին, որ երբ հայերը գնում են Աստծո մոտ ստանալու իրենց բաժին հողը, բոլոր հողակտորներն արդեն բաժանվել էին և հայերին բաժին հասավ քարերով լեցուն այս հողը:

Եղանակ

Կլիման Հայաստանում չոր է կոնտինենտալ է` շոգ ամառներով (+25C- ից +36C) և ցուրտ ձմեռներով (-15C-ից -1C): Շնորհիվ լեռնային ռելիեֆի և չնայած բավականին փոքր տարածքին կլիման այտեղ արտահայտված է եղանակային բազմազանությամբ: Լեռնային բարձր գագաթները ձյունածածկ են գրեթե ամբողջ ամառ, մինչ լանջերը պատված են ալպիական մարգագետինններով: Երկրում գերիշխող են արևային օրերը: Եղանակային մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ. http://www.meteo.am

Բնակչություն
Բնակչության թիվը Հայաստանում 3 միլիոն է, որից 95 %-ը հայեր են: Ազգային փոքրամասնություն են կազմում ռուսները, հույները, ասորիները, եզդիներն ու քրդերը: Բնակչության մեծամասնությունը քաղաքաբնակ է և միայն մեկ երրորդն է, որ ապրում է գյուղերում: Այստեղ կյանքի միջին տևողությունը 72 է: Ընդհանուր առմամբ աշխարհում ապրում են մոտ 10 միլիոն հայեր, որոնցից գերակշռող մեծամասնությունը բնակվում են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում և Միջին Ասիայում:
Լեզու

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ է և այդ ընտանիքի ամենահին գիրն ունեցողներից է: Հայոց այբուբենը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405-406թթ.: Այբուբենն ունի 39, որոնք նմանություն չունեն աշխարհում որևիցե այլ տառատեսակների հետ:

Տոներ
Ազգային և հոգևոր տոներն Հյաստանում նշվում են և´ հրապարակավ և´ տանը` ընտանիքի շրջանակներում: Ավելին տոների մասին
Կրոն

Հայաստանը Քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել է առաջինը աշխարհում` 301թ.: Քրիստոնեություն այստեղ ունի շատ խոր արմատներ և բնակչության 95%-ը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ են: Հայ Առաքելական եկեղեցու գլխավորը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, այժմ` Գարեգին Երկրորդը: Կաթողիկոսարանը գտնվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում:

Հայաստանում կա նաև կաթոլիկների համայնք, իսկ ազգային փոքրամասնություններն ազատ են իրենց կրոնական դավանանքում: Այտեղ կան նաև հին կրակապաշտական ավանդույթների ջատագովներ, որոնք իրենց կոչում են <Արորդիներ> և ձգտում են հարազատ մնալ ազգի արիական ակունքներին:

  Բանկեր

 Բանկային համակարգը ղեկավարվում է ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից: Այստեղ գործում են տեղական և միջազգային բազմաթիվ բանկեր, որոնց մասնաճյուղերը կարելի է գտնել ամենուր Երևանում և Հայաստանի բոլոր մեծ քաղաքներում: Դրամական միավորը Հայաստանում կոչվում է դրամ: Արտարժույթի փոխոնակման կուրսին ծանոթացեք: http://www.cba.am

Էլեկտրականություն

Վոլտ -  220V, AC
Արագություն -  50 Hz

  Հեռախոս

Երկրի կոդը -  374, Երևանի կոդը -  10

Երկրից դուրս զանգելու համար անհրաժեշտ է հավաքել 00 + զանգվող երկրի և քաղաքի կոդը + հեռախոսահամարը: Քանի որ Հայաստանում գործում են երեք բջջային օպերատորներ, ապա մինչ բջջային հեռախոսին զանգահարելը անհրաժեշտ է ճշտել տվյալ բաշանորդի հեռախոսի կոդը:

Մեր գրասենյակում կարող եք ձեռք բերել վարձով տրվող բջջային հեռախոսներ: Պայմաններ

  Փոստային համակարգ

Փոստային համակարգն աշխատում է ամեն օր` ժամը 9–ից 19-ը: Երևանում ամենուր կան փոստատներ, որտեղ փոստային ծառայություններից օգտվելուց բացի, կարելի է ձեռք բերել միջազգային զանգերի համար նախատեսված քարտեր: Երևանում գործում են նաև արագ փոստի այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են UPS, DHL, Federal Express, and TNT Express Worldwide.

Ժամային գոտի
 Ըստ Գրինվիչի ժամային գոտու Հայաստանը  +4-է, Եվրոպայից առաջ է 3 ժամ, Մոսկվայից 1 ժամ, 9 ժամ Ամերիկայի արևելյան ափից և 12 ժամ արևմտյան ափից:
  Տրանսպորտ

Գործում են հետևյալ տրանսպորտային միջոցները.

Մետրո Երևանյան մետրոն ձգվում է մեկ ուղղությամբ և ունի 11 կայան: Ուղեվարձը  50 դրամ է:

Ավտոբուս  Երևանում ավտոբուսի ուղեվարձը 100 դրամ է: Երևանից դուրս դեպի մյուս քաղաքներ ուղեվարձը սկսվում է 250 դրամից:

 
Երթուղային տաքսի  Երթուղային տաքսիները միկրոավտոբուսներ են, որոնց ուղեվարձը Երևանում 100 դրամ է, իսկ Երևանից դուրս` ըստ հեռավորության:

Տաքսի Գործում են բազմաթիվ տաքսի ծառայություններ, որոնց 1 կիլոմետրի ուղեվարձը մոտ 100 դրամ է: Իսկ փողոցում պատահական տաքսիների ուղեվարձը ֆիքսված չէ և սակարկելի է:

Խոհանոց
Հայկական խոհանոցում վառ է արտահայտված ազգային կոլորիտը: Թարմ բանջարեղենն ու միսը ճաշատեսակների հիմնական բաղադրամասն են համարվում: Ոչ մի տոնական սեղան չի կորող պարծենալ ուտելիքների առատությամբ, եթե չկա ազգային ավանդույթներո պատրաստված խորովածը:  Հայկական խոհանոցում վառ է արտահայտված ազգային կոլորիտը: Թարմ բանջարեղենն ու միսը ճաշատեսակների հիմնական բաղադրամասն են համարվում: Ոչ մի տոնական սեղան չի կորող պարծենալ ուտելիքների առատությամբ, Այստեղ խորովածն անգամ իր գովք-երգն ունի, որը հնչեցվում է այն սեղանին մատուցելիս: Խաշը նույնպես ազգային ուտեստների ցանկին  է պատկանում: Ճարպերով հարուստ այս կերակրատեսակը ուտում են միայն ցուրտ եղանակին: Ազգային խոհանոցին են հատուկ նաև հարիսան, տոլման, ղափաման, սպասը: 

 

Երևանում ռեստորաններն առաջարկում են և´ ազգային, և´ այլազգի ճաշատեսակներ
  Դեսպանատներ և դիվանագիտական Առաքելություններ
   Դեսպանատներ և Դիվանագիտական Առաքելություններ Հայաստանում>>>
  Մաքսեր

Օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն առանց մաքսային վճարների Հայաստան բերել և տանել հետևյալ իրերը.

1. Անձնական ճամպրուկներ, որոնց քաշը չի գերազանցում 50 կգ, իսկ արժեքը 500 ԱՄՆ դոլլարը:

2. Միջազգային ծանրոցներ, որոնց քաշը չի գերազանցում 20 կգ, իսկ արժեքը 100 ԱՄՆ դոլլարը:

Մանրամասներ. www.customs.am
  Վիզա

Եվրամիության անդամ 27 երկրների, ինչպես նաեւ Շենգենյան գոտում գտնվող, սակայն Եվրամիության անդամ չհանդիսացող Իսլանդիայի, Լիխտենշտեյնի, Նորվեգիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիները Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի։ Երեք տասնյակից ավելի այդ երկրների քաղաքացիները Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում: Հայաստան կարող են գալ առանց մուտքի արտոնագրի։

 Թռիչք

Հայաստանի գլխավոր օդանավակայանը Զվարթնոցն է և գտնվում է Երևանում: Եվս մեկ օդանավակայան գտնվում է Գյումրի քաղաքում: Տեղական և միջազգային մի շարք ավիաուղիներ իրականացնում են չվերթներ դեպի Երևան և Երևանից դեպի աշխարհի բոլոր անկյուններ:  Չվացուցակին կարող եք ծանոթանալ www.zvartnots.am կայքում


Imega Tour and Travel © 2006-2017