Ձեզ առաջարկվող համալիրը գտնվում է Երեւանի անմիջապես կենտրոնում` Գլխավոր պողոտայի կենտրոնական պուրակին կից, որտեղից հինգ րոպեի ընթացքում կարելի է հասնել Հանրապետության Հրապարակ, Օպերայի թատրոն, ինչպես նաեւ Հրազդան գետի գեղատեսիլ կիրճում գտնվող գոտի:
Շինության նկարագիրը.
1. 13 հարկ + վերնահարկ,
2. Մոնոլիտ երկաթբետոնե հիմնակմախք,
3. Շքամուտքը, աստիճանները, աստիճանահարթակները սալիկապատված, լուսավորությունը ավտոմատ համակարգով,
4. Բարձրորակ մարդատար եւ բեռնատար վերելակներ,
5. Անհատական ջեռուցման, բուխարու եւ օդափոխության սարքավորումների տեղադրման հնարավորություն,
6. Ջերմաձայնամեկուսիչ պատուհաններ,
7. Մետաղական հիմքով և երկկողմանի հարդարումով մուտքի դուռ,
8. Պահպանման համակարգ (տեսահսկողություն, ծածկագրային փականներ, օպերատիվ կապի համակարգ),
9. Հակահրդեհային համակարգ,
10. Ռեզերվային ջրամատակարարման համակարգ,
11. Ստորգետնյա ավտոկանգառ,
12. Ներքին հեռախոսացանց:
Բնակարանները վաճառվում են բարձրորակ հարդարման նյութերով և սարքավորումներով կապիտալ նորոգված և պատրաստ շահագործման:
Համալրի շինարարության ավարտը նախատեսցված է 2007 թ.-ի դեկտեմբերին:
|