Նալբանդյան 110, 0001 Երեւան, Հայաստան
+37410 519-890

Ճամփորդական գործակալություն


  • Armenian version English version Russian version French version Italian version

Մեր մասին


Բարև Ձեզ:

Բարի գալուստ Հայաստան:

Ուրախ եմ ներկայացնելու Ձեզ iMEGA Tour and Travel ընկերությունը որպես հետագա հնարավոր համագործակցության սկիզբ:

iMEGA Tour and Travel ընկերությունը հիմնադրվել է Երեւանում 2005 թ-ին եւ իր գոյության 9 տարիների ընթացքում հասցրել է կայանալ որպես հայկական տուրիստական և անշարժ գույքի  ծառայությունների մատուցման շուկայի կարեւոր և վստահելի մասնակից: Արդեն իսկ ունենալով ներկայացուցիչներ Կանադայում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Գերմանիայում, Հունաստանում, Իրանում, Սիրիայում եւ Քուվեյթում` iMEGA Tour and Travelսպասարկում է ավելի քան 20 երկրներից Հայաստան ժամանող հյուրերի, պարգևելով նրանց աշխարհի ամենախորհրդավոր վայրերից մեկը բացահայտելլու հաճույքը:

Վստահեք Ձեր ուղևորության կազմակերպումը մեր փորձառու մասնագետներին և  ճամփորդեք Հայաստան, Արցախ, Ջավախք, Արեվմտյան Հայաստան եվ Հայկական Կիլիկիա iMEGA Tour and Travel-ի հետ:

Զվարթնոց օդանավակայանում դիմավորելուց սկսած Հայաստանում հյուրընկալվելու ամբողջ ընթացքում մենք կհոգանք Ձեր բոլոր կարիքները:

Հայաստանում հյուրընկալվելու ընթացքում բնակվեք Երեվան քաղաքի կենտրոնում գտնվող բարձրակարգ վարձով բնակարանում կամ ընտրեք Երեվանում, Հայաստանի մարզերում եվ Արցախում գտնվող հյուրանոցներից մեկը մեր հարուստ բազայից:

iMEGA Tour and Travel-ի բոլոր տուրերն իրականցվում են AC համակարգով սարքավորված եվ հարմարավետ բարձրակարգ տրանսպորտային միջոցներով:

Եթե մտածում եք Հայաստանում ներդրումներ անելու, որևէ բիզնես ձեռնարկելու կամ պարզապես անշարժ գույք գնելու շուրջ, ապա համատեղեք հաճելի շրջագայությունը օգտակար ձեռնարկի հետ` օգտվեք մեր մասնագետների խորհրդատվությունից եվ նրանց առաջարկով գնեք հողակտոր Հայաստանի զարգացող որեվէ շրջաններից մեկում կամ բնակարան նորակառույց շենքերում:

Ներկայումս արտերկրում ապրող բազմաթիվ մեր հայրենակիցներ իրենց ընտանեկան միջոցառումները (հարսանիքներ, կնունքներ, ծննդյան արարողություններ) կազմակերպում են Հայաստանում: Ձեզ համար հույժ կարեվոր այդ ձեռնարկների կազմակերպման հարցը նույնպես կարող եք վստահել մեզ, քանի որ մենք ունենք այդ փորձառությունը:

Հայաստանում բնակվող մեր հայրենակիցներին մենք ողջ տարվա ընթացքում առաջարկում ենք անմոռանալի շրջագայություններ դեպի աշխարհի ցանկացած երկիր: Մեր կայքում մշտապես կարող եք գտնել հատուկ առաջարկներ Եգիպտոս, Դուբայ, Բուլղարիա, Իսրաել, Թայլանդ կամ այլ երկրներ մեկնելու համար:

Եթե մի լավ ուսումնասիրել եք մեր կայքն ու արդեն իսկ կողմնորոշվել եք առաջիկա ուղեվորության հարցում, ապա մնում է միայն կապվել մեզ հետ iMEGA Tour and Travel-ի գլխավոր գրասենյակ կամ ձեր երկրում գտնվող մեր ներկայացուցչի հետ:

Մինչ նոր հանդիպում Երևանում

iMEGA Թիմ

 


Imega Tour and Travel © 2006-2017